Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Հայաստան. նա հոկտեմբերի 1-ին կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը Հայաստան են եկել պատվավոր հյուրի կարգավիճակով, իսկ Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ-երկրի ղեկավար: