«Թավշյա» կուսազրկում.7or.am

7or.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գագիկ Ծառուկյանի ու Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքին։

Այլ պայմաններում ու այլ մարդու պարագայում դա միգուցե ընդամենը լրահոսային թեմա լիներ՝ «Վարչապետը մասնակցել է խոշոր գործարարների զավակների հարսանիքին» վերնագրով։ Բայց երբ պետության ղեկավար է դարձել հակաօլիգարխիկ լոզունգներով Փաշինյանը և ղեկավարի կարգավիճակով մասնակցում է օլիգարխիկ հարսանիքի, ապա այստեղ հեղափոխական ստերիլությունն ավարտվում է և տեղի է ունենում «թավշյա» կուսազրկում։

Պարզվում է, որ Փաշինյանը քննադատում էր օլիգարխիզմը ոչ թե այն պատճառով, որ չէր ընդունում այն, այլ որ ի՛նքը հնարավորություն չուներ օլիգարխիկ «կայֆեր» անել։ Հիմա ունի և «մոռացել» է ընդդիմադիր Նիկոլի ճղճղան ձայնով հնչեցվող ելույթները։

Անգրագետ պողոսների մի մասը 2018–ի ապրիլին հրապարակ էր դուրս եկել այն հույսով, որ իրենց սիրելի Պողոսը (դե՛, Նիկոլը, էլի՛) օլիգարխներից խլելու է ունեցվածքն ու բաժանի իրենց։ «Պողոսը» նման ծրագիր ուներ և հիմա էլ ունի, բայց բաժանելու հարցում այլ մոտեցման կողմնակից է։ Դրա համար էլ բացվել են հայտնի հիմնադրամները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամարկղը։

Մասնակցել հին ու հինագույն Հայաստանների կարկառուն օլիգարխների հարսանեկան արարողությանը, նշանակում է «քցել» պողոսներին և ցույց տալ, որ ժամանակին բլեֆ ես արել, որպեսզի էմոցիաներ փախցնես ու զուգահեռաբար հաճախորդական գինդ բարձրացնես։

«Ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ…» կարգախոսով քաղաքականություն մտած, ամբողջ կյանքը բոմժություն քարոզած ու աղքատությունը սրբացրած Նիկոլը հասցրեց իր կարիերայի ընթացքում 2/3–ով շեղվել սեփական կարգախոսից՝ հասցնելով դառնալ Սարգսյանի հաճախորդն ու Ծառուկյանի միջոցառման տժժացողը։

Նա նախագահներից միայն Ռ. Քոչարյանի հետ չի համագործակցել, ու դրա համար էլ ընկած է 2–րդ նախագահի հետևից՝ չզգալով, որ իրականում ի՛նքն է դարձել Քոչարյանի գերին։

Հարսանիքի հետ կապված, բնականաբար, որևէ խնդիր չկա։ Երիտասարդ ընտանիքին երջանկություն ենք մաղթում ու քաղաքական վայրիվերումներից զերծ ընտանեկան անդորր, բայց հարցը Նիկոլին է վերաբերում։

Նա տնեցիներին հավաքել ու գնացել է իր հենարան անգրագետ պողոսների մոտ հարուստների հանդեպ թույն ներարկելուց հետո։ Ինքն էլ է մինչև վերջ ատում հարուստներին, բայց ոչ հարստությունը։ Դրա համար էլ փոխվել է շատերի աչքում՝ լավատեղյակների մոտ մնալով նույնը։

Փաշինյանի հարսանեկան այցը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ նա շատ է թուլացել ու վախեցած է։ Ինքը գիտի, որ ԲՀԿ–ն իր դեմ քայլերի է պատրաստվում և տեսակային հակառակորդ է, բայց գնում է Ծառուկյանի դուռը, որպեսզի աթոռը պահելու տարբերակներ առաջ գան։

Կուլակաթափության շեփորահար «ծռերին» հանդիպելուց մինչև մեր երկրի գլխավոր կուլակների տոնակատարությանը մասնակցելը Նիկոլի համար ընդամենը մեկ քայլ է։ Դա նշանակում է, որ նա արդեն փլվել է։

Հեղափոխական պիկի ժամանակ եթե նման հրավեր ստանար, չէր գնա։ Իսկ հիմա գնում է, քանզի հասկանում է, որ տակն այլևս բան չի մնացել ու պետք է թուլանալ և հաճույք ստանալ՝ մինչև որ «անտառապահը» բոլորին իրենց տեղը կդնի։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով