«Այո՛, Փաշինյան պաշտող անձիք անկիրթ են, բանական չէ կուռքեր ունենալը». Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաշինյանի շահերը սպասարկող ոմն մեկը, որի էջն ուղղակի փաշինյանամոլ պրոպագանդա է տարածում` հիմա էլ ամդրադարձել է իմ հարցազրույցներից մեկում արտահայտված մի մտքի` կոնտեքստից պոկված և կեղծ ու մանիպուլյատիվ վերլուծության մեջ դրված մի ստատուսով: Գրություն, որ կեղծ եզրահանգումներ է անում` հիմնվելով իմ խոսքերի` իր իսկ կողմից այլափոխված ներկայացման վրա: Իշխող ուժին սպասարկող լրատվականի նմանվող պրոպագանդիստական մի շարք ռեսուրսներ էլ դա ակտիվ տարածում են:Դրան հետևում են փաշինյանիստների հայհոյանքները` ուղղված մեզ:

Այս կրկեսը զավեշտալի կլիներ, եթե չլիներ մի շատ տխուր հանգամանք: Այս իշխանության պրոպագանդիստական մեքենան սկսում է դառնալ ավելի գռեհիկ ու ավելի վտանգավոր, քան անգամ հանրապետականներինն էր: Եվ հենց դա է, որ բաժանարար գծեր է մտցրել այսօր հասարակության մեջ, ստեղծել փոխադարձ ատելության մթնոլորտ, պառակտել ժողովրդին:Եվ այո´ նրանք ովքեր փաշինյանամոլ են, վարչապետի անձն իրենց համար կուռք են դարձրել և կուրորեն պաշտում են նրան` չեն կարող կրթված մարդու չափանիշներին համապատասխանել:

Ընդհանրապես որևէ բանական մարդ չի կարող իր համար մեկ այլ մարդու կուռք դարձնել, անկեղծորեն պաշտել մեկ այլ անձի և անվերապահ վստահել ու հավատալ մեկին, որ անգամ արյունակից չէ իրեն: Սատարել և աջակցել` այո: Ոչ պաշտել և կուրորեն հետևել: Այնպես որ թող իշխանությանը սատարողներից յուրաքանչյուր ոք ինքը որոշի` ինքը պարզապես սատարում է այս իշխանությանը, հավատում նրան թե՞ անցնելով սահմանը` պաշտում է իշխանության ղեկավարին, անվերապահ վստահում նրան և նրան է պատվիրակել մտածելու սեփական ունակությունը:Հայոյանքների ու անեծքների հանդեպ խորապես անտարբեր եմ: Հաճախ ժպիտով, բայցև քամահրանքով և խղճահարությամբ եմ նայում դրանք կիրառողներին: Բայց տխրում եմ, որ դրանց դիմող իրոք որոշակի ծավալներ ունեցող և իրոք չկրթված զանգված ունենք:Միայն կրթությամբ մենք կարող ենք հասնել այնտեղ` ուր ձգտում է իրեն հարգող յուրաքանչյուր ժողովուրդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով