ԱԺ-ն դեմ քվեարկեց․ անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը քրեականացնելու հարցը նիստի օրակարգ չմտավ

Այսօր Աժ մեկնարկին քննարկվում էին  այն հարցերը, որոնք խորհրդարանը պետք  է  նիստի օրակարգում  ներառվեին կամ չներռվեին։

Այդ հարցերի թվում էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը՝ անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը քրեականացնելու առաջարկով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել այդ նախագծին։ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն է տվել ու պատճառաբանել է, որ այդպիսի դեպքերը նախատեսված են նույն օրենսգրքի՝ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու հոդվածներով։

Պետրոսյանի խոսքով՝ սակայն, դրանք չեն համապատասխանում իր նախագծի էությանը։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ համասեռամոլության քարոզը սռապնալիք  է մատաղ սերնդի և, առհասարակ, մեր ընդհանրապես ազգային անվտանգության  համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գևորգ ետրոսյանը նշեց՝ իր օգնականը հարցումներ է ուղարկել, բացի այդ՝ ինքը  խոսել է դատախազների, դատավորների հետ, որոնք հաստատել են, որ համասեռամոլության քարոզի հատկանիշներով որևէ գործ չի հարուցվել նման հոդվածներով։

Իշխող «Իմ քայլը» դաշինքը, որը մեծամասնություն  է   ԱԺ-ում,  դեմ քվեարկեց նախագիծն ԱԺ նիստի օրակարգ մտցնելուն։

Հիմնավորումն այն է, որ Պետրոսյանի ներկայացրած տերմինաբանությունը՝ «ոչ ավանդական սեռական կողմնորոշում, որոշակի չէ»։ Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը բացատրեց, որ գործնականում իրենք հասկանում են այս բառերի էությունը, բայց երբ հարցը քրեական պատասխանատվության է հասնում, այդ բառերի որոշակիությունը  պիտի շատ հստակ լինի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով