Փաշինյան Նիկոլի «золотой запас»-ը Գարեգին Երկրորդն է, ոչ թե Սերժ Սարգսյանը.Արտյոմ Խաչատրյան

Միքայել Մինասյանն այսօր հարցազրույց է տվել և ասել, որ ժողովրդի վարչապետը մտադիր է կալանավորել երրորդ նախագահին ու մի քանի գեներալների, չի բացառել նաև իր կալանքը: «Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է», – ասել է նախկին Նորին գերազանցությունը: Եվ այս հարցում նա սխալվում է:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը Փաշինյան Նիկոլի ընդամենը «серебряный запас»-ն է: Ոսկին բաժին է հասնում վեհափառին: Ուսումնասիրեք Փաշինյան Նիկոլին տրված ամերիկյան հրահանգները, և կհայտնաբերեք, որ, բացի Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական վերնախավի գլխատումից, դրանց մեջ կա մեկ այլ, ավելի կարևոր հանձնարարական՝ հայ ինքնության ոչնչացում, որի ողնաշարը Հայ Առաքելական եկեղեցին է: Իսկ ինչո՞ւ է ամերիկացիներին հարկավոր հայ քաղաքակրթական ինքնության ոչնչացումը՝ կարծում եմ, ակնհայտ է (որպեսզի բոլորս դառնանք բարսեղյան լևոն ու ահարոնյան լառա): Դեռ մեկ տարի առաջ ժողովրդի վարչապետը փորձեց տապալել եկեղեցին, բայց չստացվեց, և նա ստիպված նահանջեց, բայց՝ ժամանակավորապես: Այժմ հասունացել է երկրորդ հարձակման պահը:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն անհրաժեշտ է Փաշինյան Նիկոլին, իսկ ՀԱԵ դիրքորոշումը հարվածում է ժողովրդի վարչապետին: Ըստ այդմ, կաթողիկոսին շատ շուտով կսկսեն շանտաժի ենթարկել, հետո ինչ-որ կոռուպցիոն մեղադրանքով կձերբակալեն: «Կյանքի խոսքի» և մուս աղանդների հետևորդները կողջունեն Հայաստանի արդարադատությունը, իսկ ամերիկյան դեսպանը ժողովրդի վարչապետին կոնֆետ ու պաղպաղակ կուղարկի, մի խոսքով, բոլորը գոհ կմնան:
Եթե մեկը կասկածում է, որ Փաշինյան Նիկոլն այդ խայտառակ քայլին չի գնա, նշանակում է՝ նա չի ճանաչում Փաշինյան Նիկոլին և չի պատկերացնում նրա ամերիկյան վերադասների տոտալ անկախությունը բարոյականությունից և մարդկայնությունից: Ինչևէ, կապրենք՝ կտեսնենք: Ոսկին ու արծաթը գետնին չեն մնա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով