Կրկին Ստամբուլյան Կոնվենցիայի մասին, թերևս վերջին անգամ

Կարծում եմ սխալված չեմ լինի եթե ասեմ՝«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան ամենաքննարկված միջազգային փաստաթղթերից մեկն էր: Քննարկումների լայն ալիքը պայմանավորված էր մի քանի գործոններով: Իհարկե քննարկման դիտանկյուններն ու նպատակները տարբեր էին՝ բաժանվելով երկու հիմնական կողմերի: Այսօրվա իշխանությունների համար այդ բուռն քննարկումները հնարավորություն ստեղծեցին որոշ ժամանակով մոռացության տալ երկրի իրական մարտահրավերներն ու օրհասական լուծում պահանջող խնդիրները: Մյուս կողմից, հասարակության կողմից հակազդեցության ալիքը, թերևս, ավելի ազնիվ մղումներ ուներ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, իշխանական շրջանակներում որոշել են հետաձգել Կոնվենցիայի վավերացման գործընթացը և այն թողնել ավելի հարմար պահի, հետագայում գործընթացն ավելի անաղմուկ կազմակերպելու համար: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, օտարերկյա գործընկերներն իշխանություններին տրվել են այդ քարտ-բլանշը, սակայն դեռ անհայտ է փոխարենն ինչ են պահանջել:
Այնուամենայնիվ, ունենք այն ինչ ունենք՝ հերթական <<որակյալ>> կազմակերպված թեմա, որը պարզից էլ պարզ էր, որ չի կարող պսակվել հաջողությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Հանուն ազնվության պետք է նշեմ, որ չեմ բացառում նաև այսօրվա իշխանության շրջապատում մարդկանց գոյությունը, ովքեր ընդդիմացել են այս փաստաթղթի ընդունմանը, ինչը ևս կարող էր ազդեցություն ունենալ Կոնվենցիայի ընդունումը հետաձգելու գործոնների վրա:

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով