«Անհնար է անվերջ սպասեցնել արդյունավետ բարեփոխումներ խոստանալով«.Գարեգին Պետրոսյան

«Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել».

Վարչապետի այս խոսքերի մեջ առկա է մխիթարանքի փորձ` ուղղված թավշյա սպասումներից օրեցօր հուսալքվող իր աջակիցներին, բայց ոչ ինքնավստահությույն և հաստատակամություն: Նա էլ է հասկանում, որ «հեղափոխություն» կոչվածը կանգնած է տապալման եզրին, որ լուսաֆորի տակ կանգնելն ու զբոսավարություն անելը հանրային այն ակնկալիքները չէին, որոնք դրված էին գործընթացցի հիմքում: Գիտակցում է, որ անհնար է անվերջ սպասեցնել արդյունավետ բարեփոխումներ խոստանալով և որ խաբխբելով հնարավոր է կարճաժամկետ, բայց ոչ տևական արդյունք ապահովել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատենք, որ նա չի խոսում հաղթելուց, չի խոսում այլևս հաղթանակների վերահասությունից, իր ու թիմի անպարտելիությունից ու բացառիկությունից, անվտանգ պետությունից, ապահով հասարակությունից ու երջանիկ քաղաքացուց, խոսում է ընդհամենը պարտվել-չպարտվելուց: Իսկ սա, եթե ռազմական գիտության տեսանկյունից մեկնաբանենք, նշանակում է հարձակվողական մարտավարության ձախողում և առանց իրարանցման հետնահանջի ձեռնարկման փորձ:

Այս համատեքստում թերևս իրավացի է վարչապետը. հարձակման ձախողումը դեռևս պարտություն չէ, պարտությունն անառարկելի կլինի այն ժամանակ, երբ հետնահանջի ճանապարհին ենթարկվեն հմտորեն մշակված և կազմակերպված հակահարձակման:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով