«Փաշինյանի իշխանության 30 արծաթը».Էդուարդ Շարմազանով

Загрузка...

Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք,սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,ասֆալտին փռելը,մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը: Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը,ինչպես դա արեց պաշարելով ազգային ժողովը,ապա այժմ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին:

Բացարձակ իշխանությունը ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին: Ասում է ,եթե հրաժարական տաք ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինու՞մ:
Բա են իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են:
Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է…

30 արծաթը չի մարսվում,նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց,բայց արդեն ուշ էր: Քայլը ձերն է,սահմանադրության պաշտպաններ:

Հ.Գ. Արժանապատվությունը չի վաճառվում:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...