Փաշինյանը անցել է Ռուբիկոնը, որից հետո՝ պատերազմ է. Հայացք Բաքվից

Օկուպացված Ղարաբաղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, ըստ էության, վերջակետ է դրել բանակցային գործընթացի ընթացիկ ձևաչափում։ Բացարձակ ակնհայտ դարձավ, որ Երևանը ընտրել է հակամարտության սրման ուղին, չնայած նրան, որ բոլորովին վերջերս շատերին թվում էր, թե՝ ոչ մի ձևով «ղարաբաղյան կլանի» հետ չկապված Հայաստանի նոր ղեկավարությունը՝ առավել հակված կլինի այդ հնացած խնդրի լուծման կառուցողական մոտեցմանը։ Ցավոք այդ հույսերին վիճակված չէր իրականալ Ադրբեջանից չկախված պատճառների հետևանքով։

Հիշեցնենք, որ Խանքենդիում ելույթ ունենալով բազմահազար լսարանի առջև՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Արցախը Հայաստան է, և վերջ», չնայած վարչապետի պաշտոնում գտնվելու բոլոր 15 ամիսների ընթացքում նա բազմիցս հայտարարել է այն մասին, որ «Հայաստանը իրավունք չունի, առանց Ղարաբաղի բնակիչների կարծիքի մասնակցության՝ հակամարտության կարգավորման որոշումներ ընդունել», այսինքն, կարծես թե սահմանազատիչ գիծ էր անցկացնում Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Եվ հանկարծ նման անպատասխանատու հայտարարություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրեմն ինչ, դիմակները պատռված են, պարոնայք։ Նիկոլ Փաշինյանը չէր կարող իրեն հաշիվ չտալ, որ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի Խմբի կազմի մեջ մտնող երկրներում նման հայտարարությունը կգնահատվի, որպես նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների ժխտում, և ըստ էությամբ ռազմական գործողությունների հրահրում։ Չէ որ Հայաստանում հիանալի գիտեն Ադրբեջանի դիրքորոշման մասին, որի համար առաջին տեղում է գտնվում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների, միջազգային իրավունքի, Հելսինկիի եզրափակիչ ակտի և օկուպացված տարածքներից հայկական ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերելը պահանջող, ինչպես նաև ադրբեջանցի հարկադիր վերաբնակներին իրենց նախկին բնակավայրեր վերադարձնելը պահանջող ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերի շրջանակներում դեօկուպացիան։

Պետք է պատշաճ գնահատել. Ադրբեջանի ղեկավարությունը երկար տարիների ընթացքում համբերատար, պրագմատիկ դիրքորոշում է գրավել, ձեռնպահ է մնում հակամարտության ուժային լուծումից։ Եվ դա այն դեպքում, որ այսօր Ադրբեջանը ունի՝ տարածաշրջանում ամենահզոր տնտեսություն և ամենաառաջատար չափանիշներով հագեցված և նախապատրաստված զինված ուժեր։ Առավել ևս, Բաքվում չեն կորցրել Երևանի հետ բանակցությունների դրական ելքի հույսը՝ հասկանալով, որ կարևոր է օգտագործել խաղաղ կարգավորման բոլոր առկա հնարավորությունները։

Սակայն, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը գնաց Հայաստանում արմատական ազգայնամոլական շրջանակների ցուցումով, ովքեր համարւմ են, որ քանզի Ղարաբաղը տվյալ պահին վերահսկվում է Երևանի կողմից, նշանակում է այն «Հայաստանի տարածք է»։ Փաշինյանի նման քաղաքականությունը անշուշտ կտանի դեպի նոր մասշտաբային և ավերիչ պատերազմի։ Որը, առանց որևէ կասկածի, շատ ուժեղ կտարբերվի 90-ական թվականների պատերազմից, նկատի առնելով՝ Ադրբեջանի տասնյակ անգամ ավելացված ռազմական հզորությունը և ադրբեջանական բանակում մեծ քանակությամբ ամենաարդիական սպառազինության առկայությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա պետք է արդյո՞ք հայ ժողովրդին։ Վստահ եմ, որ ոչ։ Պատերազմը ադրբեջանցիներին նույնպես պետք չէ։ Իրադարձությունների նման զարգացումից դեռևս կարելի է խուսափել, եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվեն սադրիչ հատարարություններից և թշնամական մթնոլորտից։ Հարկավոր է համբերությամբ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը, հասարակությունների միջև ստեղծել երկխոսություն։ Առավել ևս, որ առայժմ կենդանի են ադրբեջանցիների և հայերի միջին և ավագ սերունդները, ովքեր համատեղ գոյատևման և ապրելու փորձ ունեն։ Եկեք չխորամանկենք, հիանալի փորձ, երբ երկու ժողովուրդները ոչ միայն բարեկամություն են արել, այլ նաև հարազատացել են խառն ամուսնությունների միջոցով։ Դեռևս կա խաղաղ կարգավորման հնարավորություն, և հարկավոր է անպայման օգտվել դրանից։ Ավելի լավ է պայմանավորվել բանակցությունների սեղանի շուրջ, քան գլխի վերևում լսել «Պոլոնեզի» «մահաբեր երաժշտությունը»…

Սամիր Վելիև

ARMENIA.AZ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով