«Տղերք, էս ի՞նչ եք անում: Էս ո՞նց եք իրավական պետություն քանդում».Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ապօրինություններ օրենսդրի աշխատակազմում.

168.am-ում կարդացի` «Ի դեպ, այս մոտեցումը մեզ հետ զրույցում չթաքցրեց նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: Ավելին, պաշտոնյան հայտնեց նաև՝ ԱԺ խորհրդի հաստատած կառուցվածքը, որն ուժի մեջ է արդեն հուլիսի 15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ վավերացնելուց հետո, մինչ այս պահը լրացուցիչ ճշգրտումների է ենթարկվում, այլ կերպ ասած՝ դեռ վերջնական չէ, հաստիքացուցակը դեռ խմբագրվում է»:

Սա ուղիղ ինքնախոստովանությունն է, որ ԱԺ աշխատակազմից բոլոր ազատումների և կադրերի ռեզերվ ուղարկեկու բացառապես բոլոր հրամաններն ինքը ստորագրել է ապօրինի, առանց դրա համար նախատեսված իրավական հիմքի:

Հասկանո՞ւմ եք, Գալստյան Տիգրանն ասում է, որ դեռ վերջնական չէ հաստիքացուցակը և այն դեռ խմբագրվում է, հետևաբար այն իրավական ուժ չստացած ակտ է, ընդամենը նախագիծ: Այսինքն` ընդամենը նախագծին հղում անելով մարդկանց զանգվածաբար տուն են ուղարկել:

Տղերք, էս ի՞նչ եք անում: Էս ո՞նց եք իրավական պետություն քանդում: Տղաներ ու աղջիկներ, սա շինանյութի խանութ չի, որ ոնց ուզեք անեք: Ուշքի եկեք, դուք պետական ինստիտուտ եք ոչնչացնում:

Հ.Գ. Պարոն Արարատ Միրզոյան, կանխեք այս բեսբրեդելը, եթե աշխատակազմում ու ԱԺ նախագահի գրասենյակում չունեք գոնե 1 գրագետ իրավաբան, ապա անկեղծ խոստովանեք ու խոստանում եմ օգնել հասարակական հիմունքներով»:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով