«Վարդավառ»-ի տոնը կազմակերպելու համար 5 միլիոնը ստացել են Լուլուի ընկերուհիների գոյություն չունեցող ԱՁ-ները.Analitik.am

Analitik.am-ն այսօր՝ օգոստոսի 14-ին,  հրապարակել էր ՀՀ ԱԺ-ից ստացած հարցման պատասխանն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովը Վարդավառի տոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կազմակերպած միջոցառման ժամանակ ինչի վրա է ծախսել  4, 941, 300. 00 ՀՀ դրամը: Պատասխանում նշված էր, որ միջոցառման կազմակերպումը արտապատվիրել է Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի Ա/Ձ-ներին:

Analitik.am-ը պարզեց, որ նման գրանցված ԱՁ-ներ գոյություն չունեն.

Փաստացի, ՀՀ ԱԺ-ն հատկացրել է խոշոր չափի գումար միջոցառման կազմակերպման համար գոյություն չունեցող ԱՁ-ներին կամ հենց Վարդավառի կազմակերպման համար բացված ԱՁ-ներին, ինչի համար էլ դեռևս էլեկտրենային ռեգիստրում չեն հասցրել թարմացումներ անել և ավելացնել այդ ԱՁ-ների անվանումները:

Պարզեցինք նաև, որ Անի Ջուլհակյանը և Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի,  ընկերուհիներն են: Նրանք վերջինիս հետ աշխատել են ռադիո «Վան»-ում և բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են Լուլուի հետ:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով