«Սորոսը մտավ Արցախ».Արթուր Դանիելյան

Загрузка...
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սորոսը մտավ Արցախ: Ընդ որում, դա արվեց մեր և ձեր հարկերի հաշվին: Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 33 մլն դրամ տրամադրել երկու Սորոսական հիմնարկների, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Արցախի Հանրապետությունում: Ուղղակիորեն Սորոսը և իր հովանավորները դա չէին կարող անել, քանի որ չէին ճանաչում Արցախը ու շարունակելու են չճանաչել, սակայն դա արդեն խոչընդոտ չի լինի այնտեղ գործելու համար: Մինչ օրս Արցախն այն բանի օրինակն էր, թե ինչի կարելի էր հասնել, եթե իշխանություններըստիպված չլինեին ներքին դաշտում մարտեր տանել օտարերկրյա դեսպանատների ու հիմնադրամների դեմ:

Կարելի է նաև կանխատեսել, որ Արցախի Հանրապետությունը, որը վերջին տասնամյակում ՀՆԱ-ի աճի համաշխարհային բոլոր ռեկորդները խփել էր, շուտով կխորտակվի «ժողովրդավարության» խավարի մեջ: Ու եթե տվյալ պահին այնտեղ մեկ շնչին հասնող բյուջեն ու ՀՆԱ-ն էականորեն բարձր են` ոչ միայն Հայաստանից, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրներից, ապա Սորոսենց մուտքից հետո նրանք շատ արագ կգան, կհասնեն Շիրակին…

Հող հանձնելը այ սենց ա լինում, մնացածը ժամանակի հարց ա ու ինչպես հայաստանցիք իրենք իրենց ձեռքով 30 տարի քանդեցին` սովետի կողմից իրենց նվիրված պետությունը, այդպես էլ արցախցիք մի քանի տարվա ընթացքում կքանդեն իրենց պետությունը` ԱՄՆ ու ԵՄ հատուկ ծառայությունների հսկողության ներքո: Քայլառաստների դեմ պայքարը լոկ քաղաքական չէ, այն ազգային ազատագրական է և պետք է շարժվի հենց ազգային ազատագրական կանոններով:

Հ.Գ. Ծռերին ու իրենց ֆանատներին ջերմ ողջույններ: 800 հեկտար թե բա…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...