«Ովքե՞ր են կրակել 2008 թ․-ի մարտի մեկին Երևանում».Հայկ Այվազյան

Загрузка...

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ պատմությունը։

ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ

1. 1991 թ․-ի հունվարի 13-ին, երբ սովետական զորքերը փորձում էին վերահսկողության տակ վերցնել Լիտվիայի մայրաքաղաք Վիլյնուսի հեռուստաընկերությունը, հնչեցին կրակոցներ, որոնց հետևանքով սպանվեց 14 ցուցարար։
Այն ժամանակ այդ սպանությունների մեջ մեղադրեցին սովետական իշխանությանը, սակայն հետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ։

2. 1993 թ․-ին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մոսկվայում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, երբ Ելցինի հրամանով տանկերը կրակեցին Սպիտակ տան վրա։ Այդ ակցիաների ժամանակ սպանվեց առնվազն 158 մարդ։
Հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ, որոնք տեղակայված են եղել հարակից բարձրահարկ շենքերի և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տանիքներում։

3. 2014 թ․-ին Ուկրաինայում իրականացվեց զինված պետական հեղաշրջում և փետրվարի 20-ին փողոցային բախումների ժամանակ սպանվեց 53 մարդ, որոնցից 49 ցուցարար և 4 ոստիկան։
Այն ժամանակ իհարկե կրկին մեղադրեցին գործող իշխանություններին, սակայն հետո բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ (կան հրապարակված տվյալներ, որ դիպուկահարները Վրաստանից են եղել, որոնք հրահանգավորում են ստացել ամերիկյան զինվորականների կողմից, Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի միջնորդությամբ)։

4. Հարց․ «Ովքե՞ր են կրակել 2008 թ․-ի մարտի մեկին Երևանում»: Սպանություն կատարողները առ այսօր չեն բացահայտվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...