Ո՛չ, ապազգային ուժերին, ո՛չ, արցախյան պայքարի արժեզրկման ջատագովներին, ո՛չ, ժողովրդին մոլորեցնող ազգատյացներին, ո՛չ պառակտողներին

Իշխանությունն ավելի քան մեկ տարի է բոլոր ռեսուրսները կենտրոնացրած աշխատում է Արցախյան պայքարի գաղափարի արժեզրկման ուղղությամբ: Որպես միջոց օգտագործվում է անձերի վարկաբեկման տեխնոլոգիան, սկսում են ենթադրյալ, մտացածին թալանի , ավարտվում՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելուց:

Փաստացի, ժամանակը ցույց է տալիս, որ բոլոր տարբերակները ձախողվում են, որովհետև մինչ օրս որևէ հանցանք չի ապացուցվել, այն դեպքում, երբ իշխանության բոլոր օղակները հետևապես և հնարավորությունները, ավելի քան մեկ տարի է իշխանության ձեռքում է: Նույնիսկ իրենք են գիտակցում արդեն , որ ՀՀ երկրորդ նախագահի քաղբանտարկյալ լինելու փաստը այլևս անհերքելի է, որքան էլ մանիպուլիացիոն մեթոդներով որոշ հարցեր շահարկեն և խաբեն ժողովրդին: ԵՎ արդյունքում ունենք երկրի ժամ առ ժամ վատացող սոցիալ-տնտեսական իրավիճակ,աղքատության և գործազրկության աճ, Արցախյան խորացող խնդիր, երկրի անվտանգության հետ կապված հարցեր, ազգային տեսանկյունից բարոյա-հոգեբանական և իրավական հարձակում՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վտանգով, Ամուլսարի խնդիր և այլն ….

Կյանքիս 30 տարին պայքար է եղել հանուն ազգային շահի, հանուն պետականության ամրացման, և այսօր նույնպես, հետևապես՝ նահանջ չկա, առջևում հաղթանակն է: Ես հավատում եմ իմ խղճին, ես հավատում եմ իմ գաղափարին, հանուն որի 88-ին բոլորս ոտքի ելանք ու հաղթեցինք: Ժողովուրդն ապրել է ուզում, ոչ թե մաքառել հանուն գոյատևման, ժողովուրդն իրական հեղափոխություն է ուզում, ոչ թե «նոր Հայաստան»՝ փողոցային անկարգությունների »առաջամարտիկ-հերոսներով», ժողովուրդն իրական արդարություն է ուզում ոչ թե պատճառաբանություններ, ժողովուրդը հոգնել է տարբեր փաթեթավորմամբ մի սանրի կտավների մանիպուլիացիաներից:

Ո՛չ, ապազգային ուժերին,
ո՛չ, արցախյան պայքարի արժեզրկման ջատագովներին, ո՛չ, ժողովրդին մոլորեցնող ազգատյացներին,
ո՛չ պառակտողներին:

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Ուսուցիչներին ու աշակերտներին կպատվաստեն.medmedia.am

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով