Նիկոլ Փաշինյանը չի պատժում և չի պատժի Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա հանցավոր կլանի ներկայացուցիչներին.Հայկ Կիսեբլյան

«Թավշյա հեղափոխությունից» մինչև այսօր, Հայաստանի մտավորականությանը՝ ազնվական խավին և նաև քիչ թե շատ քաղաքականությամբ հետաքրքրվող բանիմաց և գիտակից քաղաքացիներին, 1 կարևոր հարց էր մտահոգում՝ այն, թե Նիկոլ Փաշինյանը շարունակելու է՞ մնալ րեբրենդինգ եղած Կոնգրես դարձած ՀՀՇ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իր քաղաքական կնքահոր արժանի հոգեզավակը և հետնորդը, թե՞ ոչ, դեմ է դուրս գալու և խոսելու է նաև Լևոն Տեր-Պետրոսյնաի և նրա կլանի՞ հանցագործությունների մասին, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն՝ ՀԱԿ դարձած և րեբրենդինգ եղած ՀՀՇ-ի ևս մեկ րեբրենդինգ եղած տարբերակն է՞, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը կպատժի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա հանցավոր կլանի ներկայացուցիչներին, թե՞ ոչ:

Մի շարք ՀԱԿ-ական և ՀՀՇ-ական կուսակցական գործիչներ, այս ամեիսների ընթացքում արժանացան մի շարք բարձր պաշտոնների, ինչը վկայեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի «հարաբերությունները» իրականում այդքան էլ «վատը չեն»: Այսօր, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, սկսում են խոսակցություններ պտտվել նաև Սերժ Սարգսյանին ազատագրկելու և «վրան գործ սարքելու» մասին, ինչը վկայում է, որ այսօր շատ ցավոք Հայասանտի իշխանությունը գտնվում է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ամենաիսկական քաղաքական սանիկի ու նվիրյալ զինվորի ձեռքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը չի պատժում և չի պատժի Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա հանցավոր կլանի ներկայացուցիչներին, այլ ընդհակառակը, կտրամադրի էլ ավելի շատ և մեծ պաշտոններ: Լևոնականներն օրեցօր ավելի են թռփոշանում և ստանում ազատություններ:

Ֆոտոլրագրող   Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով