Նոր Բուրաստան–2050. անտիուտոպիա.7or.am

Загрузка...

«Պայմանական քաղաքացի»կուսակցության առաջնորդ և քաղկոմի ՎԱՐԺապետ Չալո Մերժունին ուղիղ եթերում է։ Նրա ընկերուհին՝ Թագուհի Փայմտունին, կողքի սենյակում հաշվում է եգիպտացորենի հատիկները։

Մերժունին աշխատանքի է գալիս փղերով շրջապատված սամակատով, և նրան ամեն առավոտ դիմավորում է «Ցամաք ձորի աղվես» մականունը կրող, Սահմանադրական դատարանի նախկին պահակ և համատեղությամբ շուստրի–հարիֆ Վահե Արվաևամոլը։

Աղքատ, բայց հպարտ զանգվածները, հետույքները զուգարանակոնքերից չկտրելով, հետևում են թրաշված առաջնորդի ամեն մի գղտոցին ու հազին՝ զուգահեռաբար համտեսելով կովկասյան խոլորձի թերթիկները։

. . .

Քաղկոմի նիստ։

Բարձրաձայն ընթերցվում են «Իմ ախորժակը» և «Սիմինդների քաղաք» բարեԿԹՈՒԹՅԱՆ հիմնադրամներին սեփական կամքով գումարներ չփոխանցած 10 չարագործների անունները։

Քար լռություն։ Դրսից լսվում է միայն ՎԱՐԺապետի անվտանգությունն ուղղաթիռից հսկող մենթ–մարշալի՝կարգադրություններ տվող ձայնը։

Նիստը հեռարձակվում է «Ֆեյսբուքի» նորաբաց «սիթքոմ» էջով, որը տալիս է ոչ միայն «լայքելու», «շեյրելու», «սրտիկելու», «խոժոռ դեմքով» ռեակցիա տալու, «ծիծաղից ուշագնաց լինելու և տակը թրջելու» նշան դնելու հնարավորություն, այլ նաև «կախելու» հրահանգ։

«Իմ ախորժակի» վկաները նիստի հեռարձակման տակ «կախում» են ավելի քան 50.000 անգամ։ Այդպիսով նրանք առաջարկում են կախել կթելու, ավելի ճիշտ՝ բարեԿԹԵԼՈՒ հիմնադրամներին չմուծվողներին՝ նրանց համար հատ–հատ պարաններ պատրաստելով։

«Եթե չեք ուզում հոժարակամ կթվել, ապա մենք ձեզ կկթենք օրենքով»,–մեկնաբանություններում գրում են հեղաՇԱՐԺՈՒԹՅԱՄԲ զբաղվող արտահաստիքային ֆեյքերը և «Պայմանական քաղաքացի» կուսակցության շարքայինները։

Նիստի ընթացքում զեկուցվում է նաև բնակչության քանակական ցուցանիշների դինամիկան։ Տիտղոսային բուրիկժողովրդի ներկայացուցիչը, ով նաև Պետական վիճակագրական կոմիտեի ղեկավար է աշխատում, ուրախությամբ հայտնում է, որ 5 միլիոն թիրախային ցուցանիշը հաղթահարվել է միջին և հեռավոր արևելքի եղբայրների ու հատկապես վավաշոտ քույրերի օգնությամբ, և ափսոսանք հայտնում, որ կարկառուն հեղափոփոխական Սերժուն Իծամորուքունինչի վերադառնում հայրենիք ու գոնե մի «բուդկա» չի գնում Նոր Բուրաստանում։

«Բայց Իծամորուքունիի վարքագիծը չի ազդում Նոր Բուրաստանի ընդհանուր դրական պատկերի ու բնակչության աճի տեմպերի վրա»,– իր խոսքն ուրախությամբ ամփոփում է վիճկոմի ղեկավար Հաշիվ ՄՆԱՑԸ։

Զեկուցվում է նաև, որ «Լ(ր)ֆ(փ)իկ ինթերնեյշնլ» բարձր տեխնոլոգիական ընկերության և «Իմ ախորժակը» հիմնադրամի դուստր ձեռնարկության՝ «Իմ փայը» լոմբարդային կազմակերպության համատեղ ջանքերով ՆԲՀ ՀՆԱ–ն 2019–ի համեմատ ավելացել է 15 անգամ և ընդհուպ մոտեցել 16 անգամը գերազանցելու սահմանագծին։

Նիստից հետո բոլորը նշում են Նոր Բուրաստանի հոկեյի հավաքականի հաղթանակն աշխարհի առաջնությունում։ Զուգահեռաբար նվերներ են հանձնվում ասիական երկրների «Բլոտի» առաջնության մրցանակակրին, որը «չախելու»մեծ վարպետ է։ Մրցանակակիրը նաև ոչ թավշյա ու բռնաբարված հեղափոխության անգլուխ ու հավատավոր հետևորդ է։

Նիստի օրը թերթոններն ու կայքերն արձանագրում են, որ Նոր Բուրաստանը դարձել է չինական BBC–ին «գործ տվող» ու «մուտիտի» նյութ հրամցնող աշխարհի առաջատար հետախուզ(ած)ական ծառայությունն ունեցող 10 երկրներից մեկը։

 Աղբյուրը`«7 օրի» անտիուտոպիայի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...