Ներկայացվել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել  Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ներառված է եղել Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագծի ներկայացումը:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում, ողջունելով Խորհրդի անդամներին, շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակին կայուն և արդյունավետ համագործակցության համար:

Անդրադառնալով անչափահասների իրավունքների պաշտպանությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ այն Սահմանադրությամբ ամրագրված հատուկ հոգածության ներքո է, և այդ համատեքստում, անչափահասների հանդեպ բռնության դեպքերը ևս անմասն չեն Կառավարության հանձնառությունից՝ առանց  բռնության հասարակության կերտման ճանապարհին:

Ամփոփելով բացման խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը նման համապարփակ խնդրի լուծման համար կարևորել է համակարգված գործողությունների պլանավորումը և անաչառ մշտադիտարկման իրականացումը՝ ստացված իրական արդյունքների գնահատման համար:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  խորհրդական Սուրեն Քրմոյանն իր հերթին ողջունել է խորհրդի անդամներին և հույս հայտնել, որ 2016 թվականին ստեղծված Խորհուրդը կշարունակի մնալ անչափահասների իրավունքների պաշտպանության միջգերատեսչական արդյունավետ հարթակ:

Այնուհետև, խորհրդի անդամներին ներկայացվել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների 38 կետից բաղկացած ծրագրի նախագիծը, որին էլ հաջորդել է դիտարկումների ներկայացում և քննարկումը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով