«Նա կատարեց ձեր պահանջը՝ հրաժարական տվեց՝ գնաց».Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մերժում էիք չէ՞: Եվ ի՞նչ ստացաք:

Նա կատարեց ձեր պահանջը՝ հրաժարական տվեց՝ գնաց: Գնաց, բայց միևնույն ժամանակ պետության համբավի մասին մտածելով, գնաց առանց պետությունը ցնցելու, գնաց առանց արյունի, ականջալուր լինելով հազարավոր քաղաքացիների կոչերին, որովհետև դիմացը «Ապրիլի 24»-ն էր, որովհետև նա պետականամետ գործիչ էր:

Դուք նրան դարձրել էիք ամենի մեղավորը, բայց իմ խորին համոզմամբ դա այդպես չէր: Թե ի՞նչու՝ ստորև: Իսկ հիմա ըստ էության. Մշակույթի ներկայացուցիչներով հանդերձ բողոքում էիք, հրաժարվում էիք Նախագահի պարգևից, բայց ի՞նչ փոխվեց, գո՞հ եք: Պարզապես ամբոխին հաճոյացաք և վերջ: Երգիչ-երգչուհիներով հանդերձ բողոքում էիք, երգեր էիք երգում «հեղափոխության» վերաբերյալ, բայց ի՞նչ փոխվեց: Հաճոյացաք և ձեր կարիերան ավատվեց:

Այդպես չէ՞:

Հրագ ու՞ր ես: Սերժ Թանկյան, բա դու՞ ուր ես: Աշխատավարձից և աշխատատեղ չլինելուց էիք բողոքում, բայց մարդիկ աշխատանքից զրկվում են քիչ չէ, մի բան էլ նախորդների ժամանակահատվածի աշխատավարձերը իջացնում բարձրացնում են, հասցնելով նույն շեմին, անունն էլ դնում, թե աշխատավարձ ենք բարձրացրել:

Հետո՞, ի՞նչ փոխվեց, գո՞հ եք:

Արագաչափերից և կարմիր գծերից էիք բողոքում, գոռում-գոչում էիք, որ Սաշիկինն ա, բայց արդյունքում նրանք ոչ միայն մնացին, այլ մի բան էլ շատացան: Սրան էլ գումարենք, որ Նիկոլի պատգամավորը ԱԺ-ից հայտարարեց, որ Սաշիկը կապ երբեք չի ունեցել դրանց հետ:

Մարդի՛կ, ի՞նչ փոխվեց, գո՞հ եք:

Բիզնեսից էիք բողոքում, ի՞նչ փոխվեց, գո՞հ եք: Համատարած հետապնդումներ են, որոնց արդյունքում ներդրում չի եղել նունիսկ: Թալան-թալան էիք գոռում, բայց արդյունքում 1 տարի շարունակ և ավել մենք չտեսանք մեկ բացահայտված թալանի դեպք: Ժողովուրդ գոնե մեկը: Բողոքում էիք բանակի մարտունակ չլինելուց, բայց այսօր բանակն են արժեզրկում: Գոմիկը իրեն ավելի լավ է զգում, քան՝ գեներալը: Գո՞հ եք: Սա՞ է ձեր պատկերացրածը:

Բողոքում էիք, որ նա Արցախի շրջաններն է հանձնել կամ պատրաստվում հանձնել, բայց այդ թեզը հենց այսօր է ավելի արդիական, իսկ այն ժամանակ դրանք ձեր ֆանտաստիկ մտքերն են ուղղակի եղել: Երբ Փաշինյան Նիկոլը Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, նա ուղղակիորեն ՀՀ-ն դարձրեց պատերազմի կողմ, մինչդեռ ՀՀ-ն անվտանգության երաշխավորն էր: Ե՞վ: Սա՞ է ձեր գերագույն հրամանատարը: Բողոքում էիք ամեն ինչից, բայց այդ ամեն ինչը հենց այսօր է իրականություն դառնում: Գո՞հ եք, լավ է չէ՞: Բողոքում էիք կոռուպցիայից, բայց կրկին ոչ մի բացահայտված դեպք, ոչ մի դատական վճիռ, և այս ամենին էլ գումարենք, որ կոռուպցիան հենց այսօր է տեղի ունենում: Սանասարյան Դավիթի գործից ի՞նչ կա: Սրանից ևս գոհ եք չէ՞: Բողոքում էիք ԼԳԲՏ համայնքից, բայց այսօր նրարք ՈՍ շենքում, ոստիկանության աշխատակից են ծեծում քիչ չէ, մի բան էլ մնում են անպատիժ: Դե պատկերացրեք, եթե սա տեղի ունենար նրա կողմից նշանակված Վլադիմիր Գասպարյանի օրոք: Եվ այսպես շարունակ ես կարող եմ թվել ու թվել, բայց… ո՞րն է Ձեր պայքարը իրականում, մի՞թե ոչ շահը: Վիրավորում, պիտակավորում էիք բոլորիս մինչ օրս, ով ձեր կարծիքին չէր, իսկ հիմա՞:

Հիմա, դուք հայտնվել եք կոտրած տաշտակի առաջ: Գո՞հ եք: Հիմա, ամեն ինչից բողոքելու փոխարեն՝ հանգիստ նստեք տեղներդ, շունչ քաշեք, արտաշնչեք և վայելեք ա՛յ «հեղափոխականներ»: Մի բողոքեք, որովհետև յուրաքանչյուրդ, ով ճանապարհ է փակել, ով «սիգնալա» տվել, ով «կաստրուլկեքով» տանեցիների հարսանիքի վիդեոն էր հիշել, ով Հրագի երգի տակ աԲրում էր, ով գոռում էր «քայլ արա մերժիր Սերժին», ով ընտրություններին իր քվեն է տվել Նիկոլենց, այ հենց էդպես էլ միահամուռ ուժերով վայելեք:

Դուք այս իշխանության հանցակիցներն եք: Կրկնում եմ՝ դու՛ք այս իշխանության հանցակիցներն եք:

Հ.Գ. Իսկ ես միայն կասեմ մեկ բան՝ պրն. Նախագա՛հ, Ձեր տեղը զգացվում է ավելի քան՝ երբևէ:

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով