Մհացել է նշանավոր գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 25-ին՝ 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ նշանավոր գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ղազարի Միրզոյանը:

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը ցավակցությունն է հայտնում Հրաչիկ Միրզոյանի հարազատներին, մտերիմներին և գործընկերներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրաչիկ Միրզոյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, «Էրեբունի» սգո սրահում, ժամը 17։00-ին: Հասցեն՝ Խաղաղ Դոնի 2/14։
Հուղարկավորումը՝ օգոստոսի 29-ին, նույն սգո սրահից, ժամը 14։00-ին, Թոխմախի գերեզմանատանը:

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով