Загрузка...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը խմբագիր է փնտրում:
Պարզվում է, որ ուղարկվող ռեզյումեներն ուսումնասիրում է Մարիամ Փաշինյանը:
«Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում և դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները:
Եղեք ավելի ակտիվ, և անպայման ինքնակենսագրականների մեջ թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի կարողանամ կապ հաստատել ձեզ հետ և հրավիրել հարցազրույցների:
Հարցազրույցը կվարեմ ես ու իմ գործընկերները»,- գրել է Մարիամը