«Հարգելի քայլարածներ, փողոց փակածներ և այլ անհասկանալի գործողություններ կատարածներ. դուք իսկապես հավատում եք, որ Նիկոլին ու իր թրաշազանգվածին հնարավոր է հեշտությամբ հեռացնել».Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է.

«Իշխանափոխությունից արդեն ամիսներ անց, երբ պողոսները սկսեցին աստիճանաբար քաղել իրենց իսկ արածի պտուղները, մի թեզ առաջ քաշվեց թե, իբր եթե մեր հույսերը չարդարանան, Նիկոլին ոնց բերել ենք իշխանության, այդպես էլ կհեռացնենք: Ու ամենավտանգավոր իրողությունն առ այս պահն այն է, որ դեռ շատերը հավատում են, կամ ձևացնում են թե հավատում են այդ արհեստածին թեզին:

Հարգելի քայլարածներ, փողոց փակածներ և այլ անհասկանալի գործողություններ կատարածներ. դուք իսկապես հավատում եք, որ Նիկոլին ու իր թրաշազանգվածին հնարավոր է հեշտությամբ հեռացնել իրենց համար արդեն պաշտելի ֆետիշացված աթոռների՞ց: Դուք իսկապես հավատում եք Նիկոլի կեղծ պողոսասիրությա՞նը, ոչ մի դաս չեք քաղում տեղի ունեցող կեղծ ժողովրդավարության այլասերված դրսևորումների՞ց՝ Իջևանյան ծեծ ու ջարդից, Բաղրամյան պողոտայի դեպքերից,Նիկոլի երեկվա Ջերմուկ այցելությունից ու խղճուկ պահվածքից, Արցախը արժեզրկելու ու օտարերկրյա գործակալական ցանցով ողողելու անկոտրում ջանքերից, դուք իսկապես դեռ կարծում եք, որ ձեր ձայնը լսելու են ու դուք ե՞ք տերը ձեր երկրի:

Եթե այդպես է, ուրեմն ձեր վարդագույն երազներում, երբ Նիկոլին մերժելու կլինեք,անունը հանկարծ չտաք.
կվանկարկեք «պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր պողոսին», ու այդ ամենը համենայն դեպս կասեք շշուկով ու երբ մենակ կլինեք.
Նիկոլի հիշատակած տանկի թրթուրները ՝վկա»:

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով