Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Загрузка...

Օգոստոսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը՝  ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ։

ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել էր դատարանին Գագիկ Խաչատրյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը։

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը բողոքարկել է ձերբակալման որոշումը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման, իսկ Կարեն Խաչատրյանը` միայն վատնման մեջ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...