Ամուլսարի հետ կապված, հաջորդը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, ինչը բոլոր հարցերի հետ միասին նաև մեր ազգային արժանապատվության հարցն է

Պետության և ժողովրդի համար կենսական, տնտեսական և ռազմավարական նշանակության հարցերից մեկի` Ամուլսարի հետ կապված Փաշինյանը և իր քաղաքական թիմը պատասխանատվություն ստանձնելուց ակնհայտորեն խուսափում են։

Իմ քայլը այս հարցի շուրջ երկփեղկվում է, նշանակում է, որ հնարավոր է նաև կարճ ժամանակ անց որոշները վայր դնեն մանդատը, կամ առանձնանա և ստեղծեն պատգամավորական խումբ։ Բոլոր դեպքերում, ինչպիսի տեսակետներ էլ լինեն, արդեն ակնհայտ է, որ իշխանությունը երկու մասի է բաժանվում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամուլսարի հետ կապված, հաջորդը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, ինչը բոլոր հարցերի հետ միասին նաև մեր ազգային արժանապատվության հարցն է և որի դեմ ողջ ազգն է կանգնելու։ Այս իրավիճակի լավագույն լուծումը Նիկոլի և իր թիմի համար իրենց հրաժարականն է լինելու, հակառակ դեպքում իշխանությունը կգնա հանուն անձնական շահի պետականությունը վտանգելու ճանապարհով, որովհետև խորհրդարանական կառավարման երկրում, երբ ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությունը երկփեղկված է, նշանակում է մենք չունենք այլևս երկրի կառավարման համար պատասխանատու քաղաքական ուժ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է ազգային անվտանգության տեսանկյունից։

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով