SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սպանվել է «օրենքով գող»:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության բոլոր օպերատիվ ծառայությունները ձեռնարկում են հնարավորը՝ առանձնապես ծանր հանցագործությունը արագ բացահայտելու և այն կատարած անձին րոպե առաջ հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ միայն դեպքից հետո են լսել, թե ինչպես է տեղի ունեցել Ա․ Հարությունյանի սպանությունը․ «Հայաթի զրուցարանի մոտ 2 հոգու հետ նստած է եղել, երբ մի հոգի գլխարկով մոտեցել է նրան և պայուսակի միջից դուրս ա բերել ատրճանակը ու կրակել իր զոհի վրա։
Առաջին կրակոցից հետո լսել ենք, որ զենքը լռվել ա։ Էդ 2 հոգին կարողացել են դիմել փախուստի։ Այդ ընթացքում հանցագործը նորից կարգի է բերել զենքը ու կրակոցներ արձակել Ա․ Հարությունյանի վրա։ Վերջին անգամ վիրավորը փորձել է պաշտպանվել, հարձակվել մարդասպանի վրա։
Սակայն մի քանի մետր նրան հետապնդելուց հետո, հավանաբար, ուժասպառ է եղել։
Հանցագործը դիմել է փախուստի, իսկ Անդիկին մոխրագույն ջիպով տեղափոխեցին հիվանդանոց։ Բայց հետո լսեցինք, որ նա արդեն մահացել էր»։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարված հանցագործությունը դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակչի տան տեսախցիկը տեսաձայնագրել է։
Սպանվածը 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանն է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասն` SHAMSHYAN.com-ում