Պատգամավոր Արման Բաբաջանյանը դատի է տվել «7 օր» կայքին և դրա խմբագիր Անդրանիկ Թևանյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը դատական հայց է ներկայացրել «7 օր» կայքի և կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանի դեմ՝ զրպարտությունը հրապարակային հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով։ Հայցի պատճառը մայիսի 27-ին նույն կայքում հրապարակված «Ում է ծառայում Արման Բաբաջանյանը» վերտառությամբ նյութն է, որտեղ պատգամավորի հասցեին հնչել են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև զրպարտություն համարվող տեղեկություններ։ Հայցադիմումը հուլիսի 1-ին արդեն մուտք է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով