Գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչները ժողովրդին պատրաստում են ոչ միայն խաղաղությանը այլ նաև վարակիչ հիվանդության(ների) համաճարակին….Գևորգ Գրիգորյան

Գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչները ժողովրդին պատրաստում են ոչ միայն խաղաղությանը այլ նաև վարակիչ հիվանդության(ների) համաճարակին…

Չգիտեմ ինչից ելնելով, բայց մեր երկրում մեկ էլ հանկարծ առողջապահության նախարարի հրամանով ներդրվում է 1970-ական թվականներից վերացած և աշխարհում հաշված լաբորատորիաներում պահվող Բնական ծաղիկի (օսպա) վիրուսային ինֆեկցիայով հիվանդների վարման գործելակարգ:
Բացի այդ, պատերազմող երկրի առողջապահության նախարարը ի ցույց է դնում հանրությանը (ոչ միայն Հայաստանի) մեր երկրում իմումիզացիայի ծածկույթը և շեշտում, որ վերջին շրջանում ծածկույթը նվազել է 10%-ով, իսկ, երբ որևէ հարցում ենք անում այդ թեմայով, պատասխանում են, որ «դա ազգային անվտանգության հարց է և չենք կարող տրամադրել տվյալներ»: Սա նման է այն երևույթին, երբ ԱԺ պատգամավորն ասում է, որ «մենք 2-րդ, 3-րդ գծում զինվորներ չունենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոչ մեկի համար գախտնիք չէ, որ հակառակորդի ուշադրությունից չի վրիպում մեր իշխանության որևէ հայտարարություն, ուստի նման հայտարարությունները, նույնիսկ սեփական PR-ը առաջ մղելու համար, անթույլատրելի են:

Լավ, հասկանում եմ, որ «պլան ա դրած»` պետքա կատարի, որ Գավի հիմնադրամի ղեկավարությունը գլուխը շոյի ու հետո էլ պաշտոն դասավորի, բայց սե՞նց…

Մի խոսքով, պատրաստվեք ժողովուրդ… հեշտ չի լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ   Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով