Daily Archives: 18.07.2019

Զոմբին, իմ կարծիքով, գենոմոդիֆիկացված մարդաբանական գոյացություն է, երկոտանի ինֆանտիլ արարած

Ֆեսբուքյան խմբերից մեկում մի քանի այդպիսի երկոտանի գոյացություններ կան, որոնց գրառումներին պարբերաբար հետևում եմ: Վերջերս նշված խմբում նյութ էր տեղադրված, որտեղ քննադատվում էր խորհրդարանականների անբովանդակ ճանապարհորդությունների համար կատարվող անհիմն բյուջետային ծախսերը: Զոմբիները մի ոգևորվել էին ոգևորվել, էլ ասելու չի. հիշել էին, որ կա դավադրության տեսություն, որ նախկին թալանչիների պատվերով միտումնավոր սևացվում է թավշյա խորհրդարանի վարկանիշը…… Կարդալ ավելին »

ՍԴ–ն կասեցրել է Քոչարյանի և դատավոր Գրիգորյանի դիմումների գործով վարույթները և դիմել Վենետիկի հանձնաժողովին

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 18–ին որոշում է կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի… Կարդալ ավելին »

Խոսում են բաների մասին, որոնք անհնար է իրագործել․ «Ժամանակ»

Հայաստանի նոր իշխա­նությունները շարունակում են նախորդների քաղաքա­կանությունը, այսինքն՝ խո­սում են բաների մասին, որոնք գործնականում անհ­նար է իրագործել: Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե բանակցում են ռուսա­կան կողմի հետ նոր ատո­մակայան կառուցելու շուրջ: Նոր ատոմակայան կառու­ցելու մասին դեռեւս 2008- ին խոսել էր նախագահ Սարգսյանը Աժ-ում իր ուղերձի ժամանակ: Բայց Հայաստանը ինքը գումար չունի 4-5 մլրդ դոլար արժողու­թյամբ… Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը։ ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում: Ի՞նչ գումար է դա նստելու հայոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից։ ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլից»՝ 2․ Լիլիթ Մակունցն… Կարդալ ավելին »

«Նիկոլի մոտ կարծես դասական պարանոյա է».Կարեն Վարդանյան

  Նիկոլի մոտ կարծես դասական պարանոյա է, նա այնքան է վախեցած նախկին իշխանություններից, որ հիմա ամեն տեղ նրա աչքին նախկիններ են երևում, և նրան թվում է, թե նախկիններն իրեն ամենուր հետապնդում են: Իջևանի միջադեպը տիպիկ սոցիալական և իրավական հարթության վրա գտնվող միջադեպ է, քաղաքական բաղադրիչ այստեղ չկա: Բայց արի ու տես, որ Նիկոլը իր այսօրվա… Կարդալ ավելին »

Իջևանում հայը հայի գլուխ է ջարդում բառիս բուն իմաստով

Իջևանում հայը հայի գլուխ է ջարդում բառիս բուն իմաստով: Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է, որը, ցավոք, գնալով ավելանալու է, շատանալու է և դառնալու է համազգային տրագեդիա: Հեղափոխությունը, ի վերջո, դառնալու է բռնության օջախ, ցավի և արցունքի հովիտ՝ պայթելով որպես քաղաքացիական պատերազմ: Տա Աստված, որ ես սխալ դուրս գամ: Բայց տանկերի մասին խոսքն ու Իջևանի… Կարդալ ավելին »

«Կվազիդեմոկրատիան կամ պատրանքային ժողովրդավարությունը».Գարեգին Պետրոսյան

Այսօր վերջապես պարզ դարձավ, որ 14 ամիսների ընթացքում վարչապետի ամենամեծ «ձեռքբերումը» ժողովրդավարությունն է, մի բան, որն իրականում կեղծ է կամ գոյություն ունի պատրանքների մակարդակում: Ժողովրդավարությունը, ինչպես մյուս քաղաքական ռեժիմները, ունեն հստակ բաղադրիչներ, որոնց առկայության դեպքում միայն կարելի է խոսել ռեժիմի ժողովրդավարական լինելու մասին: Եթե անգամ հայաստանյան նախորդ ռեժիմը ընդունենք որպես ավտորիտար, միևնույնն է` բավարար չէ, որպեսզի… Կարդալ ավելին »

«Ժողովրդի» տանկը.Անդրանիկ Թևանյան

Փաստորեն, ինքն այն կարծիքին է, որ իրենից առաջ հարիֆ էին, որ տանկերով չճզմեցին։ Ինքն ասաց, որ հարիֆ չկա։ Անգամ տանկերով է պատրաստ։ Հանուն աթոռի։ Ինքը երևի չգիտի, որ պատմության մեջ իր պես շատերն են մտածել ու փորձել, բայց Աննուշկան վաղուց ձեթը թափած է եղել և իրենք չեն հասցրել տանկերը հանել, իսկ եթե հանել են, ապա… Կարդալ ավելին »

Իջևանցիները փորձել են կոտրել Փաշինյանի արձանը.politik.am

Իջևանում շարունակվում է պահպանվել լարված իրավիճակը։ Երեկ ուշ երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ապօրինի ծառահատումներով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ըստ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 12 ոստիկան է վիրավորվել է, 2՝ քաղաքացի: Իջևանում բողոքի ակցիա իրականացնողները դժգոհ են կառավարության գործունեությունից, և պահանջում էին, որ իրենց… Կարդալ ավելին »