Daily Archives: 13.07.2019

«Ինչու՞ եք հիմա լռում, ինչու՞ չեք բարձրաձայնում թալանի մասին».Կարեն Վարդանյան

Հարցս ուղղում եմ բոլոր նրանց, հասարակ քաղաքացիներին, այդ թվում՝ իշխանավորներին, ովքեր պատեհ և անպատեհ առիթով անընդհատ խոսում են նախկինների իբրև թե թալանի մասին: Հարգելիներս, եթե հիմա Երևանի ժամանակավոր քաղաքապետ Հայկ Մարությանը պարգրավճարների նպատակով բյուջեից 56 միլիոն դրամ է դուրս գրում ոչինչ չանելու համար (կրնում եմ՝ ոչինչ չանելու համար), մի՞թե դա թալան չէ, մի՞թե դա պետական… Կարդալ ավելին »

«Հուսամ շատ բարձրաստիճաններ, թեկուզ սեփական պաշտոնը պահելու համար ԿԼՐՋԱՆԱՆ».Ռոբերտ Հայրապետյան

Օրեր առաջ ԱԳՆ խոսնակ Anna A. Naghdalyanը, արձագանքելով լրատվականներից մեկի հրապարակմանը, նշել էր, որ այսուհետ դիվանագետների նկատմամբ կիրառվելու են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ։ Այս հրապարակումը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց։ Մեկնաբանություններ եղան մասնավորապես, որ դա դիկտատուրա է, խոսքի ազատության սահմանափակում և այլն։ Պետք է նշեմ, որ այս պրակտիկան առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և առկա է… Կարդալ ավելին »

«Հայկոն տարածում է հերթական միֆը ու դրանում համոզվելու համար երկար պետք չէ սպասել».Ավետ Ավանեսով

Ուրեմն, Կարգին Հայկոն հարցազրույց է տվել, որտեղ փորձել է բացատրել, թե ինչու է Երևանը դարձել աղբանոց բաց երկնքի տակ ու բերել երկու պատճառ. Սանիտեկի վատ աշխատանք ու պատվիրված նոր մեքենաների անբավարար քանակ։ Ու երկար-բարակ խոսել է, թե ինչպես եղավ, որ Սանիտեկը, որ լավ էր աշխատում նույնիսկ 2018 թվականի ապրիլ-մայիսին, հանկարծ սկսեց վատ աշխատել 2019-ի փետրվարից… Կարդալ ավելին »

Նախկին զինվորականին «վտարել են», որ Արեն Մկրտչյանի համար տեղ բացեն. անձամբ Փաշինյանն է որոշել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանի գործուղումն ԱԺ պաշտպանության հանձնաժողով միայն ռոտացիայով չէ պայմանավորված։ Երեկ տեղեկացանք՝ որպեսզի Մկրտչյանը դառնա այդ հանձնաժողովի անդամ, որը նաեւ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորություններ է կատարում, այնտեղից «վտարել» են իմքայլական Արամ Խաչատրյանին։ Երեկ նա մեզ հայտնեց, որ կընդգրկվի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի… Կարդալ ավելին »

ՀՀ ոստիկանությունը անդրադարձել է Երևանի ավագանու անդամի հրապարակմանը

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հրապարակմանը, որ վերաբերում էր ոստիկանության գործողություններին Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում: Ոստիկանությունը պարզաբանել է. «Ֆեյսբուքյան օգտատեր Թեհմինա Վարդանյանը իր էջում կրկին հրապարակել է գրառում՝ Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում ոստիկանության ծառայողների իբրև ապօրինի գործունեության և լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ… Կարդալ ավելին »

Ըստ Ավինյանի օգնականի՝ թմրանյութերի օգտագործումը պետք է օրինականացնել. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը… Կարդալ ավելին »

«Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց…».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը   ֆեյսբուքյան իր  գրում է. Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց… Երեկ Ազգային Ժողովում փոխվաչրապետ Մհեր Գրիգորյանը արել էր մի շատ ուշագրավ հայտարարությւոն, որի խորքային էությունը, սակայն, վրիպեց շատերի ուշադրությունից: Խոսելով Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ փոխվարչապետն ասաց բառացի հետևյալը. “Եթե ուզում ենք ունենալ վիզայի ազատականացում, պետք է մեր… Կարդալ ավելին »

Լարված իրավիճակ է Աղբյուր Սերոբի 11/2 հասցում. «Լուսավոր Հայաստանից» Ստեփան Աթաշյանին բաժին են տարել

Լարված իրավիճակ է Աղբյուր Սերոբի 11/2 հասցում: «Լույս» խմբակցության ավագանի Թեհմինա Վարդանյանն այս պահին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ  լուսաբանում է իրավիճակը: Վարդանյանն ուղիղ եթերում նշում է, որ ոստիկաններն օրինազանց գործողությունների են դիմում, իրենց հանդեպ ֆիզիկական բռնություն են կիրառում: Ավագանու անդամներն ուղիղ եթերի ընթացքում օգնության ակնկալիքով դիմում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԱԱԾ-ին:… Կարդալ ավելին »