«Ինչու՞ եք հիմա լռում, ինչու՞ չեք բարձրաձայնում թալանի մասին».Կարեն Վարդանյան

Հարցս ուղղում եմ բոլոր նրանց, հասարակ քաղաքացիներին, այդ թվում՝ իշխանավորներին, ովքեր պատեհ և անպատեհ առիթով անընդհատ խոսում են նախկինների իբրև թե թալանի մասին: Հարգելիներս, եթե հիմա Երևանի ժամանակավոր քաղաքապետ Հայկ Մարությանը պարգրավճարների նպատակով բյուջեից 56 միլիոն դրամ է դուրս գրում ոչինչ չանելու համար (կրնում եմ՝ ոչինչ չանելու համար), մի՞թե դա թալան չէ, մի՞թե դա պետական միջոցների յուրացում չէ: Այդ դեպքում ինչու՞ եք հիմա լռում, ինչու՞ չեք բարձրաձայնում թալանի մասին:

Ուրեմն, կամ ձեզ այսքան ժամանակ սխալ տեղեկություններ են մատուցել, ապակողմնորոշել և դուք մոլորության մեջ եք, կամ էլ դուք ազնիվ չեք և նախկինների թալանի մասին խոսում եք պատվերով և ուղղորդված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես էլ ձեզ վստահաբար ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում թալան եղել է մինչև 1998 թվականը և կա վերջին մեկ տարում՝ հիմա, այսինքն՝ տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի օրոք և այդ համակարգի վերածնունդը հանդիսացող՝ ներկա իշխանությունների օրոք:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ   Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով