«Հուսամ շատ բարձրաստիճաններ, թեկուզ սեփական պաշտոնը պահելու համար ԿԼՐՋԱՆԱՆ».Ռոբերտ Հայրապետյան

Օրեր առաջ ԱԳՆ խոսնակ Anna A. Naghdalyanը, արձագանքելով լրատվականներից մեկի հրապարակմանը, նշել էր, որ այսուհետ դիվանագետների նկատմամբ կիրառվելու են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ։

Այս հրապարակումը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց։ Մեկնաբանություններ եղան մասնավորապես, որ դա դիկտատուրա է, խոսքի ազատության սահմանափակում և այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետք է նշեմ, որ այս պրակտիկան առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և առկա է արդարացիորեն։
Բազմաթիվ դիվանաետների ֆեյսբուքյան օգտահաշիվներն այսօր, ըստ որում նաև բարձրաստիճան, ոչնչով չեն զիջում ինքնանկարների մոլագար սիլիկոնե տիկնիկների, բլոգերների և շատ անգամ ուտելիքն ու այցելած սրճարանը պարտադիր նկարելու և այն հանրայնացնելու շատ օգտատերերի էջերին։

Սա անթույլատրելի է, և պատիվ չի բերում արտաքին քաղաքականության մեջ եական դերակատարում ունեցող մեր երկրի պատվիրակներին։

Ամենաուշագրավն այն է, որ այս արգելքին անդրադարձել էր երբեմնի ընդիմադիր համարվող, իսկ այսօր մանդատի հաշվին իշխանական դարձած լրատվամիջոցներից մեկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իր հրապարակման մեջ լրատվամիջոցը նշել էր, որ ԱԳՆ իր աղբյուրի փոխանցմամբ, դիվանագետներին արգելում են շփվել սոցցանցերում։
Վստահ եմ, որ այդ աղբյուրը ոչ ավել ոչ պակաս, դեսպան է համապատասխան երկրում, որ վերջերս սոցցանցում դիվանագետին ոչ հարիր պահվացքի համար ենթարկվել է գրավոր կարգապահական տույժի։

Հուսամ պրոցեսը կշարունակվի, և շատ բարձրաստիճաններ, թեկուզ սեփական պաշտոնը պահելու համար ԿԼՐՋԱՆԱՆ։

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով