Daily Archives: 07.07.2019

Ողբերգական վթար Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մինչև 20 հազար դրամի չափով տուգանք՝ ղեկին ծխելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135․2 հոդվածը սահմանում է, որ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով: Իրավաբան.net

Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, ու մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը «Խորը կսկիծով տեղեկացանք, որ 63 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության… Կարդալ ավելին »

Հարգելի՛ պաշտոնյաներ, շատ տգեղ է այս ողբերգության ֆոնին ունկնդրել ձեր «քեֆչի» լուսանկարները. Գագիկ Համբարյան

Արարատի ողբերգությունը և ոմանց «քեֆչի» լուսանկաները Հուլիսի 6-ին Արարատի մարզում Երևան-Երասխ երթուղու միկրոավտոբուսի հետ տեղի ունեցած ողբերգությունը,որի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 10 մարդ ցնցել է ողջ հանրապետությունը…Սակայն որոշ պետական պաշտոնյաներ և նրանց մերձավոր շրջապատից ոմանք՝ ովքեր այդ պաշտոնյաների հետ լուսանկարվում են «մոռանալով», թե ինչ է տեղի ունեցել ժամեր առաջ, իրենց facebook-յան էջերում տեղադրում… Կարդալ ավելին »

Երբ երկրում արտակարգ դեպք է տեղի ունեցել, իսկ առողջապահության նախարարը Փարավոն ռեստորանում շատ բարձր տրամադրությամբ ուրախանում

Երբ երկրում արտակարգ դեպք է տեղի ունեցել, իսկ առողջապահության նախարարը Փարավոն ռեստորանում շատ բարձր տրամադրությամբ ուրախանում է։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք այսօրվա իշխանության մասին։ Նորմալ չի, որ իրենց ժողովրդի իշխանություն հռչակածները նման անտարբերություն են ցուցաբերում էս մասշտաբի ողբերգության նկատմամբ: Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը