Daily Archives: 07.07.2019

Աստվածընկալ վանքի մոտ մեքենան ընկել է ձորը.որի մեջ եղել են մանկահասակ երեխաներ

Հուլիսի 6-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է  ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Գ., ծնված 1959 թ.) դուրս է… Կարդալ ավելին »

​​​​​​​«Սեւանի ափում խեղդող թունավոր գազի հոտ է զգացվում».Կարեն Հովհաննիսյան

Սևանը երեկ երկոյան (06.07.2019) ալեկոծվում էր, փորձում էր ափ շպրտել այն կանաչ զանգվածին, որ իր ջուրն այդպես աղտոտել է… Երեկ երեկոյան եմ նկարել, նույն վիճակն է, ափում խեղդող թունավոր գազի հոտ է զգացվում, տարածքում ոչ մի կենդանի շունչ չի երևում, եթե նախկինում թռչունները ճախրում էին, ապա այս օրերին չկան. չեն երևում… Հ.Գ. Մեծ-մեծ խոսացողներին հրավիրում… Կարդալ ավելին »

Որոշել են պարգևավճարները դարձնել գաղտնի.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. Նոր իշխանությունները պարգևավճարների շուրջ բարձրացած աղմուկից հետո փոխանակ հետևություններ անեին, թե ինչպես անեն, որ չմսխեն բյուջեի միջոցները` իրենք իրենց ամեն ամիս պարգևատրելով, որոշել են խորամանկ քայլի դիմել, որ ապահովագրեն իրենց մամուլի «չար» աչքից։ Մեզ պատմեցին, որ տեսնելով, թե ինչ աղմուկ բարձրացավ  ՊԵԿ-ի և ֆիննախի աստղաբաշխական պարգևավճարների թեմայով, նախարարություններում որոշել են  հատուկ «կարգավորում» մշակել,… Կարդալ ավելին »

Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է

Առողջապահության Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ «Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։» Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Ցավոք կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը… Կարդալ ավելին »

Հարց քաղաքացուց. տիկին Աննա՛, ո՞վ է ստում.Արմեն Արգինյան

Սրանք լրիվ գժվել են Օրեր առաջ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն ի լուր աշխարհի, հայկական ԶԼՄ-ներին մեղադրեց ստեր տարածելու մեջ… Հայաստանի ԶԼՄ-ներին էլ չմեղադրեց է, այլ՝ հայկական, ասել կուզե՝ աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին։ Լա՛վ, տիկին Աննա և Ձեր՝ կեղծ տեղափոխությանը հավատացողներ, լա՛վ, մի պահ ենթադրենք, որ հայկական ԶԼՄ-ները «շան որդիներ են» ու կեղծ լուրեր են տարածում… Կարդալ ավելին »

Վրաստանում վթարից վիրավորված ՀՀ քաղաքացիների մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Գորիում տեղի ունեցած վթարի վերաբերյալ․ «Հուլիսի 7-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ մահացել են, իսկ հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և… Կարդալ ավելին »

«Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանն ու նրա երկու որդիները բերման են ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու՝  Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը: Նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից: Կայքի տեղեկություններով՝… Կարդալ ավելին »

ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ..«Իրավունք »

Նիկոլ Փաշինյանը վերջապես հեռուստաեթերով հայտարարեց, թե որն է «նոր Հայաստանի» գաղափարախոսությունը` անհատի վերափոխումը: Սակայն ամեն օր վարկանիշ կորցնող վոժդը ի՞նչ էուզում ստանալ ՀՀ քաղաքացիներից: Ճիշտն ասած, «անհատի վերափոխումից» հերթական տոտալիտարմեծ նախագծի հոտ է գալիս: Ժամանակին մեզանից փորձում էին կերտել «հոմո սովետիկուս», կամսովետական մարդ, իսկ հիմա ի՞նչ են ուզում կերտել: ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՅԼԱՍԵՐՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ Խոշոր հաշվով, հայ մարդը որեւէ վերափոխման կարիք չունի, քանզի ի ծնե օժտված է լավագույն որակներով բոլորբնագավառներում, եւ ընդամենը դրանց դրսեւորման համարպատշաճ հանրային հարաբերություններ եւ լավ կառավարում էպետք: ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններն էլվերափոխման կարիք չունեն` նրանց ներկայացուցիչները ՀՀպարկեշտ քաղաքացիներ են: Սեփական ծագումը  չհիշող, հետեւաբար վերափոխման ենթակա շոշափելի խառնածին զանգվածէլ չունենք: Հետեւաբար ում եւ ինչպես են ուզումվերափոխել: Եզրակացությունը մեկն է` ցանկանում են վերափոխելդեպի վատը: Ե՛վ հայոց ինքնությունը, ե՛ւ մեր երկրում ապրողազգային փոքրամասնությունների ինքնությունը դարձել է խոչընդոտանդրազգային կառույցների տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ այլ շահերին: Այդ առումով թող ոչ ոքչկարծի, որ սկանդալի վերածված «Իմ մարմինն անձնական է» գունավորման ենթակա եւ 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի չկայացած շնորհանդեսըինչ-որ ձեւով դուրս է «ժողվարչապետի» անցկացված կուրսից: Վերափոխում են ու փորձում են վերափոխելամենափոքր տարիքից: Եվ հատկանշական է, որ հայրենասեր քաղաքացիական ակտիվիստների կողմից այդշնորհանդեսի տապալումը միանգամից արժանացավ սոցապնախարար Զարուհի Բաթոյանի խիստդատապարտման խոսքին: Պարզվում է, որ գենդերաֆեմինիստական բազում կազմակերպություններիղեկավար Լարա Ահարոնյանի կազմակերպություններից մեկը, որն էլ արտադրել է այդ պղծագիր գիրքը, նախարարության «եզակի գործընկեր» է եսիմ որ զահրումար հարցում: Անշուշտ, ընթերցողը կհարցնի` մանուկների հետ առնչվող գիրքը, եթե մի կողմ դնենք բովանդակությունը, ի՞նչ առնչություն ունիսոցապնախարարության հետ, կարծես թե, դա պետք է առնչվեր կրթության եւ առողջապահությանգերատեսչություններին: Սակայն «անհատի վերափոխում» հռչակած իշխանության գործողություններումպետական տրամաբանություն փնտրելն անիմաստ զբաղմունք է: Այդտեղ տարատեսակ սորոսածիններըիշխանությունն իրագործում են անմիջապես, անկախ գերատեսչական պատկանելությունից: Հա, ի դեպ, այդշնորհանդեսի տապալումը խստիվ դատապարտող Զարուհի Բաթոյանը կտրականապես հրաժարվում էդատապարտել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը: Այնպես որ, ազատ եւ հպարտ քաղաքացիներ, լավիմացեք` ձեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու են լարաահարոնյանները, որպեսզի ձերմանուկները կարողանան իրենք որոշեն` աղջիկ են, թե տղա, թե եսիմ ինչ, էլ մնացյալ ատրիբուտներիցչխոսենք: Ձեր երեխաների դաստիարակությամբ նաեւ կզբաղվեն ադրբեջանցու հետ ողջագուրվող եւպատերազմի հերոսների մասին գարշելի ցինիզմով արտահայտվող ասյախաչատրյանները, որպեսզի ձերզավակներն իմանան, որ երբ թուրքը գա, այդ թուրքին ոչ թե շանսատակ անեն, այլ հնազանդորեն թույլ տան` սեփական վզները կտրելու: ՆԱԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԱՐՎՈՒՄ Ի դեպ, կրթության նախարար Արայիկ Հարությունյանը գլուխ էգովում, որ շուտով դպրոցական պայուսակները կիսով չափ թեթեւ կլինեն: Այսինքն` առարկաներ պետք էկրճատվեն: Եվ եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա դա նշանակում է, որ թավշյա ռեֆորմներից հետո ձերզավակաները դպրոցում պետք է դեբիլ մեծանան: Ենթադրաբար` որպեսզի պիտանի լինեն զուտ որպեսցածրակարգ սպասարկման աշխատանքներ կատարող էժան աշխատուժ, ում «առաստաղը» մատուցողիգործն է: Սակայն մինչ կրթությանը կրկին անդրադառնալը, տեսնենք, թե բարձր մակարդակով ինչ է անումվոժդը: Իսկ մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց ԱռաքելականՍուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջինհանդիպումը: Այդպիսի բան ՀՀ պատմությունում տեղի է ունենում առաջին անգամ: Քանզի պետականիշխանության եւ եկեղեցու հարաբերությունները կարգավորված են Սահմանադրությամբ: Լրացուցիչկարգավորումներն այդտեղ ավելորդ են, եւ մնացյալը կատարվում էր ենթաօրենսդրական ակտերիմակարդակով: Այսինքն` այնքան պրոբլեմներ են սարքել «թավշյա» մեկ տարվա ընթացքում, որ վարչապետիու կաթողիկոսի նախագահությամբ աշխատանքային խումբ պետք է գործի: Հիմա տեսնենք, թե որն է Նիկոլի(կամ նրա տերերի) ուզածը. «Ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է: Այստեղառաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցուպատմությունը հայ ժողովրդի պատմությունից, եւ եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, եւ եթետարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, եւ այդպես շարունակ»: Հիմա հասկացա՞ք, թե առաջինը որդասագիրքն է դուրս թռնելու աշակերտի ուսապարկից: Բայց ոչ միայն դա, այլեւ հայագիտական բլոկիառարկաները կրճատվելու են, չմոռանանք նաեւ տխրահռչակ Արայիկ Հարությունյանի թունդ ատելությունըռազմահայրենասիրական դաստիարակության հանդեպ: Այսինքն` հայագիտական բլոկն ուռազմագիտությունը դեն են նետվելու, դե, տեղն էլ կբերեն տարատեսակ լարաահարոնյանների գենդերայինառարկաները, որպեսզի պատանի քաղաքացին զուրկ լինի ոչ միայն ազգային, այլեւ սեռական ինքնությունից: Բայց նորից անդրադառնանք Նիկոլի խոսքին. «Հաջորդ խնդիրների խումբը վերաբերում է հարկայինհարաբերություններին: Օրինակ, խնդիր կա` անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, եւ մենք պետք էհասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքնայս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, եւ արդյոք այդ սեգմենտներիվերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք»: Խոսքը ոչ միայն հարկելու, այլեւ վարչախմբի հսկողության տակ ամբողջ գույքը վերցնելու մասին է: Եվ դա այն դեպքում, երբ այսպետականակործան վարչախմբի վերահսկողության տակ ինչքան քիչ բան լինի, այնքան լավ: Իհարկե, չպետքէ բացառել եկեղեցու միջոցները անհագ լափելու մղումը, բայց հիմնական նպատակը, թերեւս, եկեղեցին` որպես ինստիտուտ, զրոյի հավասարեցնելն է: Տաճարներ պայթեցնող բոլշեւիկները գոնե ավելի ազնիվ էին, քան սրանք: Իսկ հիմա` վոժդի դավանաբանական կողմնորոշման մասին. «Ինձ համար շատ կարեւոր էՀայաստանի Հանրապետությունում քրիստոնեական արժեքների արմատավորումը: Եվ ես կհամարձակվեմասել, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը մեծ մասովհիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա: Եվ ինքս ինձ համար` որպես մարդ, որպեսքաղաքական գործիչ, իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցելեւ վերընթերցել Նոր Կտակարանը: Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում` պետական առումով հեղափոխական է, եւ դա այն բանաձեւն է, որՀայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին եւ ընդհանրապես մարդկությանը կարող էհասցնել երջանկության»: Նիկոլը ոչ մի տեղ չի ասում, որ պատկանում է Առաքելական եկեղեցուն, փոխարենըինչ-որ համամարդկային, հեղափոխական, եսիմ ինչական քրիստոնեություն է ուզում արմատավորել: Կարելիէ ենթադրել, որ դա «Կյանքի խոսքի» պես արհեստածին եւ լրիվ ապազգային մի կառույց է: Այսինքն` եւս մեկփորձանք` այս անգամ արդեն օտարադավան կրոնական զոմբիացման տեսքով: Ի՞նչ կարելի է եզրակացնելայս ամենից: Թերեւս մի բան` թավշիստների վարչախումբը մահացու վտանգ է ազգի եւ պետության համար: Ուհարցն այսպես է դրված` կա՛մ մենք, կա՛մ իրենք: Աղբյուրը`  « Իրավունք »ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ