Արարատի ողբերգությունը և ոմանց «քեֆչի» լուսանկաները
Հուլիսի 6-ին Արարատի մարզում Երևան-Երասխ երթուղու միկրոավտոբուսի հետ տեղի ունեցած ողբերգությունը,որի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 10 մարդ ցնցել է ողջ հանրապետությունը…Սակայն որոշ պետական պաշտոնյաներ և նրանց մերձավոր շրջապատից ոմանք՝ ովքեր այդ պաշտոնյաների հետ լուսանկարվում են «մոռանալով», թե ինչ է տեղի ունեցել ժամեր առաջ, իրենց facebook-յան էջերում տեղադրում են «քեֆչի» լուսանկարներ՝ համապատասխան մեկնաբանություններով համեմելով դրանք…
Հարգելի՛ պաշտոնյաներ, մի փոքր պետական մտածելակերպ դրսևորեք և գոնե այս մի քանի օրը զերծ մնացեք այդպիսի «ուրախ» լուսանկարներ տեղադրելուց, ինչպես նաև նույնը խորհուրդ տվեք ձեր մերձավորներին, եթե ձեզ հետ լուսանկարներ են տեղադրում…Շատ տգեղ է այս ողբերգության ֆոնին ունկնդրել ձեր «քեֆչի» լուսանկարները…
Միտումնավոր չեմ տալիս այդ պաշտոնյաների անունները՝ հուսալով, որ նրանք կհեռացնեն այդ լուսանկարները…
Հ.Գ. Ցավակցություններս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին իսկ վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում…