Daily Archives: 05.07.2019

Վիտալի Բալասանյանն ու Սեյրան Օհանյանը միավորվել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում Վիտալի Բալասանյանի թեկնածության օգտին քարոզչությանը ակտիվորեն լծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն թիմում, եւ նրանք որոշել են ակտիվանալ ընտրությունների եզրափակիչ փուլում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկ տարվա մեջ «սիրուն աղջկա» շրջագայությունների համար ՀՀ քա­ղաքացիները վճարել են շուրջ 18 միլիոն դրամ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին կլրանա ՀՀ քա­ղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման կամ, ավելի ճիշտ՝ պետբյուջեի հաշվին գործուղումների մեկ տարին: Այդ ընթացքում Տաթևիկ Ռևազյան շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քա­ղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5… Կարդալ ավելին »

«Լայվի» լռությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր Հայաստանի կառավարիչների ամենասիրած, կիրառելի աշխատանքային գործիքը «լայվն» է։ Բայց այն ունի մի սկզբունքային սահմանափակում։ «Լայվով» կա՛մ ուղղակի խոսում են, կա՛մ հայտնում միայն լավ նորություններ։ «Լայվի» ժանրը չի նախատեսում ոչ միայն վատ, այլեւ նույնիսկ դժվար, մտորումների տեղիք տվող տեղեկատվություն։Օրինակ, պատկերացնո՞ւմ եք՝ բարձրաստիճան պաշտոնյան «լայվ» մտնի ու ասի. «Բարեւ ձեզ, հուսով եմ՝ ձեզ… Կարդալ ավելին »

Որքա՞ն է «նստում» Արմեն Սարգսյանը .7or.am

Արմեն Սարգսյանին Լոնդոնից Երևան բերեցին ՀՀ նախագահ աշխատելու համար։ Այդ աշխատանքը ենթադրում էր անիմաստ, ձևական ու հաստիքային ժպիտներ, ոչինչ չասող նախադասություններ և ներկա բացակայություն։ Նա համաձայնեց ու երդվեց, որ չի շեղվի այդ դերակատարումից և անցավ գործի։ Ոչինչ չանելու և բացակա նախագահ աշխատելու դիմաց Ա. Սարգսյանին պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում։ Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1.322.800 դրամ… Կարդալ ավելին »

Պաշտպանել Սահմանադրությունը Արմեն Սարգսյանից․ Все сижу и сижу и на солнышко гляжу.politik.am

politik.am-ը գրել է. Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։ Օր, որը նախկին իշխանությունների օրոք արժևորված չէր, իսկ ներկաների «շնորհիվ» առավել  հեղինակազրկված է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը առաջին հերթին հեղինակազրկվել է սահմանադրության երաշխավոր հանդիսացող նախագահի՝ Արմեն Սարգսյանի կողմից։ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է․«Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»: Այս ընթացքում մի քանի անգամ իշխանությունների և, մասնավորապես,… Կարդալ ավելին »

«ՍԴ-ի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ». Հրայր Թովմասյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը,- հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝  շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն… Կարդալ ավելին »

«Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ հարաբերությունների հարց է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ   Արմեն Աշոտյանն   իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար։ Իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2.5 տարով դարձավ ԵՄ նոր պառլամենտի ղեկավար։ Մտածում էի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ղեկավարը կշնորհավորի իր գործընկերոջը՝ հաշվի առնելով խորհրդարանական ձեւաչափով Եվրոպական Միության հետ տարիների գործընկերությունը։ Դե, անգամ քաղաքականության մեջ կան բնական երեւույթներ, որ… Կարդալ ավելին »

Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացի նախաձեռնողը Տարոն Մարգարյանն էր․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ երեկ ստացան նոր բնակարանների բանալիները: Բանալիները երևանցիներին անձամբ հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով․ «Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը, շատերն այլևս չէին հավատում, որ երբևէ նոր բնակարան են… Կարդալ ավելին »

Ինձ խանգարում են Ծառուկյանն ու Էդոն․ մարզպետի «պայթուցիկ» ելույթը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում «Իմ քայլում» «հավատաքննություն» անցած մարզպետների հետ հանդիպումից: Հանդիպման նպատակն է եղել ճշտել` ինչու լավ չեք աշխատում, ինչու մարզերում իշխանության ռեյտինգն անկում է գրանցում: Հավատաքննիչը հիմնականում եղել է Լիլիթ Մակունցը։ Բոլորին գրեթե նույն հարցն է տրվել՝ ի՞նչն է ձեզ խանգարում աշխատել: Մարզպետների պատասխանը հիմնականում նույնն է եղել`… Կարդալ ավելին »