Պաշտպանել Սահմանադրությունը Արմեն Սարգսյանից․ Все сижу и сижу и на солнышко гляжу.politik.am

politik.am-ը գրել է.

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։ Օր, որը նախկին իշխանությունների օրոք արժևորված չէր, իսկ ներկաների «շնորհիվ» առավել  հեղինակազրկված է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը առաջին հերթին հեղինակազրկվել է սահմանադրության երաշխավոր հանդիսացող նախագահի՝ Արմեն Սարգսյանի կողմից։ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է․«Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»:

Այս ընթացքում մի քանի անգամ իշխանությունների և, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնահարվել են սահմանդրության մի շարք կարևոր դրույթներ։ Նախորդ տարի Փաշինյանի պահանջով շրջափակվեց օրենսդիր մարմինը, ԱԺ-ն և իշխանությունները իրենց աջակիցների ճնշման տակ ստիպեցին ԱԺ-ին լուծարվել, Փաշինյանի կոչով իր աջակիցները պարալիզացրին բոլոր դատարանները և ճնշումներ բանեցրին դատական իշխանության վրա, վարչապետ Փաշինյանը, առանց ԱԺ վավերացման, Սիրիա ուղարկեց հայկական զորախումբ, որը կրկին Սահմանադրության կոպտագույն խախտում էր։ Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հակասահմանադրական հայտարարություններ է արել, որոնք մնացել են անհետևանք։

Իսկ ինչպես է այս ամենին արձագանքել Սահամանդրության երաշխավոր նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա մի քանի տասնյակ շնորհավորական և ցավակցական նամակներ է ուղարկել տարբեր երկրների ղեկավարների, «Օրրան» կենտրոնում բուրգեր է պատրաստել երեխաների համար, իր նստավայրում պաղպաղակ է կերել երեխաների հետ, թենիս ու պինգ պոնգ է խաղացել, Ղազախստանում վիրտուալ մոտոցիկլ վարել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահ Արմեն Սարգսյանը իր մեկ տարվա գործունեությամբ, կամ, ավելի շուտ, անգործությամբ  ապացուցել է, որ Հայաստանում ամենաանպաշտպան բանը երկրի սահմանադրությունն է։  Ու այստեղ շատ ավելի կարևորվել է հասարակության դերը՝ պաշտպանել Սահմանադրությունը Սահմանադրության երաշխավորներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով