Daily Archives: 02.07.2019

Կենտրոնականի ոստիկանները բացահայտել են «Պոնչիկանոցից» կատարված գողությունը

Հունիսի 30-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք: Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով Փարպեցու փողոցից բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել: Ձեռնարկվում են… Կարդալ ավելին »

Կասկադյորական վթար է տեղի ունեցել Դավիթաշենի կամրջի մոտ.«Իրավունք»

«Իրավունք»-ի  փոխանցմամբ,րոպեներ առաջ կասկադյորական վթար է տեղի ունեցել Դավիթաշենի կամրջի մոտ: Մեզ ահազանգած քաղքացիները փաստում են, որ վթարը տեղի է ունեցել իբր ասֆալտապատման աշխատանքների համար կատարվող աշխատանքների համար առաջացած փոսերի հետեւանքով: Նույն տեղեկությունների համաձայն, վթարված մեքենաներից մեկի մեջ անչափահաս երեխաներ են եղել:

Գագիկ Ջհանգիրյանը՝ Արարատի մարզպե՞տ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Արարատի մարզպետ: Ջհանգիրյանը Արարատի մարզի Արարատ գյուղից է, Վազգեն Սարգսյանի համագյուղացին: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր գործող մարզպետները չեն կարողանում տեղերում իրավիճակը պահել իրենց հսկողության տակ, և շատերը դա ընդունում են որպես անիշխանություն: Հիմա փորձ է արվում տեղերում նշանակել մարդկանց, որոնք կկարողանան մարզում լիակատար վերահսկողություն… Կարդալ ավելին »

«Հունվարյան հուլիս 2019». Գագիկ Սուրենյան

«Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Գագիկ Սուրենյանի գրառումը

Լեւոն Մնացականյանը Արցախում ներքին համակարգը «ձգելու» մեծ պրոցես է սկսել. «Փաստ»

Թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը համակարգի վերակառուցման ինտենսիվ գործընթաց է սկսել, զինվորական «դիսցիպլինա» մտցրել՝ խորհրդակցություններում շարունակելով պնդել, որ իր մարտունակությամբ, առկա ներքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին անվտանգության խնդիրները լուծելու առումով ոստիկանությունը պետք է կարեւոր դերակատարություն ունենա: Ոստիկանության ֆեյսբուքյան էջում պաշտոնական հաղորդագրություններն ակտիվ բնույթ են կրում, իսկ համակարգի «ներսի» մարդիկ նշում են,… Կարդալ ավելին »

Հնարավոր է՝ 2020-ի գարնանն անցկացվի սահմանադրական հանրաքվե. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության և վեթինգի խնդիրները կարգավորելու և օրենսդրական գործիքակազմերը հստակեցնելու հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե: Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի… Կարդալ ավելին »

Սասուն Միքայելյանն առաջինն է. «Հրապարակ»

«Տեւական դադարից հետո ազատամարտի հայտնի հրամանատար, փորձառու գործիչ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների առաջ խոսեց եւ խոսեց բավականին տարողունակ․ «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․․․ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համագումարում վարչության անդամ չընտրվելուն, ապա․ «Բնական ա, որ ինձ… Կարդալ ավելին »

Փաշինյանը «մարդը» Արցախի ընտրություններում Մոսի՞ն է. նա չի վախենա դուրս գալ Բալասանյանի խմբավորման դեմ. «Ժամանակ»

«Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում Հայաստանի իշխանության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն կարող է դառնալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը: Փաշինյանը հասկանում է, որ Վիտալի Բալասանյանին եւ նրա շուրջ համախմբված ուժային խմբավորմանը կարող է հաղթել մարդ, ով չի վախենա դուրս գալ այդ խմբավորման դեմ… Կարդալ ավելին »

Նիկոլի «Դուխով»  գլխարկի տակ թաքնվում է ամենասովորական վախկոտը.Արամ Հարությունյան

Սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ թաքցվում է հավի ամենասովորական հետույքը: Այնպես, որ պաթոսը քչացրե՛ք, պարոնայք… Ֆաինա Ռանևսկայա Նիկոլի «Դուխով»  գլխարկի տակ թաքնվում է ամենասովորական վախկոտը, որը միշտ պատրաստ է փախչել՝ որքան էլ պաթոսով ղժղժա. Արամ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ համացանցում վայնասուն էր Սերժ Սարգսյանին նվիրված երգի կապակցությամբ.Վահան Բաբայան

Երեկ համացանցում վայնասուն էր Սերժ Սարգսյանին նվիրված երգի կապակցությամբ: Խորհուրդ եմ տալիս հանգստացնող հաբեր ընդունել կամ սառը ջուր խմել,նման բաներ առաջիկայում շատ են լինելու և սա դեռ սկիզբն է: Հիշեք մի բան,որ այդքան ցածր չի կարելի իջնել և աշխատեք «գոյատևել»,քանի որ երբ ձեզ հանեն ձեր զավթած պաշտոններից երգ դժվար,բայց գոնե անեկդոտ պատմեն ձեր մասին: Ռեֆորմիստների… Կարդալ ավելին »