Սասուն Միքայելյանն առաջինն է. «Հրապարակ»

«Տեւական դադարից հետո ազատամարտի հայտնի հրամանատար, փորձառու գործիչ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների առաջ խոսեց եւ խոսեց բավականին տարողունակ․ «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․․․

Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համագումարում վարչության անդամ չընտրվելուն, ապա․ «Բնական ա, որ ինձ ձայն չեն տվել։ Միգուցե էնտեղ ինչ-որ խմորումներ ա գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձեւավորել, դրա համար, այ սենց եղավ։

Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը՝ որպես ՔՊ անդամ, շարունակի»։

Ակնհայտ է, որ իշխող կուսակցության ներսում ամեն բան իդեալական չէ, թեեւ մյուս բոլոր ՔՊ-ականները հենց այդպես են պնդում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է նաեւ, որ իշխանության գործելաոճը եւս միանշանակ չի ընդունվում, եւ Սասուն Միքայելյանն առաջինն է այդ մասին բարձրաձայնում։

Հարկ է արձանագրել, որ առայժմ նրա նախազգուշացումները տեղ չեն հասնում։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը, անմիջապես անդրադարձել է․ «Մեզ թավշյա հեռացում չի սպառնում»։ Կապրենք՝ կտեսնենք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով