Այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարևանությամբ բախվել են Mercedes Viano մակնիշի 50 RR 553 համարանիշի և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը։
168.am-ի տեղեկություններով,ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (ՌԴ քաղաքացի Ա.Խ.-ն, ծնված 1993 թ.) տեղում մահացել է:
Այլ տուժածներ չկան:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի