«Իրավունք».Մայր և դուստր փորձել են նետվել Դավիթաշենի կամրջից. ծայրահեղ քայլը կանխվել է

Երևանում կանխել են մոր և անչափահաս դստեր ինքնասպանության փորձը։

Այսօր` հուլիսի 8–ին, մոտ 45 տարեկան մի կին, անչափահաս դստեր հետ, անցել է Դավիթաշենի կամրջի երկաթե ճաղավանդակներից այն կողմ, որ նետվի կիրճը: Կամրջով անցնողներն ու տեղում հերթապահող ոստիկանները բռնել են նրան ու անցկացրել անվտանգ գոտի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հավաքվածներին հայտնել է, որ այդ ծայրահեղ քայլի պատճառն իր ֆինանսական ծանր վիճակն է:

«Իրավունք»-ի տեղեկություններով` կինն ամուսնուն կորցրել է մի քանի տարի առաջ և այժմ դստեր հետ ապրում է Դավիթաշեն թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում, որտեղ չկան ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Այս ամենից բացի նրանք ունեն հանապազօրյա հացի խնդիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով