Զոհ Կա. Մանրամասներ՝ Երևանում Պոկված Վերելակի Դեպքից

ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել Երևանում՝ Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակի պոկվելու վերաբերյալ:

Աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվող երկհարկանի ռեստորանային համալիրի բեռների տեղափոխման համար նախատեսված ամբարձիչը պոկվել է և ընկել (մոտ 12 մ), որում եղել են քաղաքացիներ Ա.Մ.-ն (ծնված 1960 թ.) և Է.Թ.-ն (ծնված 1974 թ.):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից մեկը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները մյուս տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Ժամը 23:00-ին «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Է.Թ.-ն մահացել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով