«Փուչիկը պայթելու առանձնահատկություն ունի».Գարեգին Պետրոսյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած իրավիճակին, նախ այն բնորոշում է որպես ճգնաժամ, որն իրականության հետ որևէ աղերս չունի, ապա, որպես հաղթահարման ուղի, առաջադրում է ՍԴ նախագահի փոփոխության անխուսափելիության խնդիրը:

Մասնավորապես նշում է, որ Հրայր Թովմասյանը պետք է խոհեմություն հանդես բերի և օր առաջ, իբրև թե հանուն պետության, հրաժարվի պաշտոնից: Որպես վերացական փաստարկ նշում է Հրայր Թովմասյանիքաղաքականացված լինելը, Ս. Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրության, իշխանության «վերարտադրությունն» ապահովող ընտրական օրենսգրքի հեղինակ լինելը, սակայն թաքցնում է իրական պատճառը:Իսկ դա Ռ. Քոչարյանի գործի վարույթ ընդունելն ու ամենայն հավանականությամբ իրենց համար ոչ ցանկալի որոշման կայացման հնարավոր հավանակնությունն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԴ-ն և մասնավորապես նախագահ Հրայր Թովմասյանը, հրաշալի հասկանալով Քոչարյանի գործում իրավական հիմքերի բացակայության հանգամանքը, բայց և խուսափելու համար հնարավոր որոշման քաղաքական շահարկումներից, խորհրդատվության նպատակով նախքան վարույթ ընդունելը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական նկատառումներով վերջիններիս դիրքորոշումը պարզաբանելու համար: ԵՎ եթե միջազգային իրավական գնահատականը երկրորդ նախագահի շահերի պաշտպանության տեսանկյունից լինի դրական, ապա ՍԴ-ի որոշումը կլինի բացառապես իրավական, իսկ Ռ. Քոչարյանի շուրջ ձևավորված գործընթացը` քաղաքական: Հենց զարգացման հնարավոր այս տարբերակն է տագնապ առաջ բերել իշխող քաղաքական թիմի շրջանակներում: Նրանք իրականում հրաշալի հասկանում են, որ Քոչարյանին հասցեագրված մեղադրանքը «փուչիկ» է: Այդ պատճառով էլ Ա. Սիմոնյանը հայտարարում է, որ եթե Հ. Թովմասյանի հրաժարականի ճանապարհով «ճգնաժամը» հաղթահարել չհաջովեց, կփորձեն գտնել այլ լուծում:

Իսկ ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի կողմից բերվող եթերային պատճառաբանություններին, թե իբր Հրայր Թովմասյանն է հեղինակել ներկայիս «վատ» Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը, ապա պետք է հիշեցնել, որ իրավական այդ փոաստաթղթերի փոփոխության խնդիրը հենց իրենք են սահուն հեռացրել «հեղափոխության» քաղաքական օրակարգից: Ժամանակը ցույց տվեց, որ «ուրիշի հագով կարված» Սահմանադրության մեջ բավականաչափ «հարմարավետ» տեղավորվել են թե՛ վարչապետը, և թե՛ քաղաքական թիմը, իսկ «վատ» ընտրական օրենսգիրքը (եթե չհաշվենք իմիտացիան, թե իբր ցանկանում էին այն փոխել, բայց ընդհամենը մեկ ձայն չբավականացրեց) հնարավորություն ընձեռեց կյանքում 20 հոգու «չբարևած» մարդկանց» ստանալ 20 հազար և ավել քվե…

Փուչիկը պայթելու առանձնահատկություն ունի….

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով