«Վրեժխնդրության մոլուցքը».Արա Վարդանյան

Загрузка...

Վրեժխնդրության մոլուցքը

Կարծում եմ ոչ ոք չի վիճի այն փաստի հետ, որ անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների հիմքում դրված էր հենց վրեժխնդրությունը։ Ներկայիս իշխանությունը փայլուն օգտագործեց մեր մեջ շատ խորը արմատներ ունեցող նախանձը և նմանատիպ չարիքները։

Գաղտնիք չէ, որ հասարակության մի զանգված դուրս էր եկել փողոց ոչ թէ ազգային գաղափարախոսությամբ դրդված պատճառներով այլ հենց նեղ անձնական շահերից ելնելով։ Մեկը տեսաձայնագրող սարքերը հանելու համար, մյուսը վարկը զրոյացնելու համար, էն մյուսն էլ բարձր թոշակ ստանալու համար։ Կար նաև մի փոքր մաս, որը դուրս էր եկել համահավասարության սկզբունքը պաշտպանելու համար՝ օրենքի առջև բոլորը հավասար են, ինչին ինքս ամբողջությամբ համաձայն եմ։ Բայց ինչքան էլ տարբեր չլինեին պատճառները, բոլոր այս մարդկանց համախմբում էր ենթագիտակցական մակարդակում սերմացած վրեժխնդրությունն, որն էլ ամբողջ շարժման հենասյունն էր։
Ժողովրդին մեղադրելը սխալ բան է, բայց աչքերը բացելը շատ պետք եկող և առանցքային։

Այն որ Հայաստանում տեղի է ունեցել օխլոսի հեղափոխություն անվիճելի է և կփաստի ցանկացած քաղաքագետ կամ հոգեբան։ Ամենավատը այն է, որ օխլոսի հեղափոխությունը չի կարող ունենալ տրամաբանական ավարտ, քանզի մարդկանց այդ շերտը որևէ դեպքում չի բավարարվելու և կոնստանտ շարունակելու է պահանջել նոր “զոհեր”, իսկ իշխանությունն որոշ ժամանակ անց այլև չի կարողանալու ապահովել դա։ Խնդիրն այն է, որ նույնիսկ ամենալավ իշխանության օրոք օխլոսը մնալու է նույն կարգավիճակում (անփող, անգործ, կողքինի վրա բոլոր մեղքերը բարդող) և փաստ է, որ որոշ ժամանակ անց շատ հնարավոր է մեկ այլ քաղաքական ծայրագույն հայացքներով մարդու մուտքը քաղաքականություն, որը կրկին կհամախմբի օխլոսին, բայց այս անգամ արդեն “բոլորին կգնդատակահարենք” կարգախոսի ներքո։ Այո՜, ցավով պետք է նշեմ, որ այսօր մենք ունենք օխլոսի բավականին մեծ զանգված, ինչում բոլորիս մեղքը կա։ Այս իրավիճակաը հաղթահարելու համար պետք են տարիներ, քանզի խոսքը գնում է մարդու ներքին աշխարհը փոխելու մասին։

Այսօրվա իրականության մեջ ցանկացած մարդ ով քրեական հետապնդման մեջ է, իրականում օխլոսի համար դիտարկվում է որպես իրենց այն հարևանը, որը իրենց նեղ վախտով մերսեդես առավ։ Այո հենց այդ հարևանը, ում գործերը պետք է անպայման վատ լինեն, որ օխլոսը իրեն լավ զգա։ Բայց գիտեք չէ, հենց էս մի հարևանի հարցը լուծվի, սկսելու են մտածել տակի հարևանի մասին, հետո վերևի, հետո կողքի շենքի և այդպես շարունակ։ Իրականում ներկայիս իշխանությունները ակտիվացրել են ռումբ, որն անխուսափելիորեն պայթելու է։ Ամբողջ հույսը նրանում է, որ այդ ռումբի պայթունից հետո գան մարդիկ, որոնք կկառավարվեն ազգային շահերով, այլ ոչ թե կկատարեն “ժողովրդի” ցանկությունը։ Միանշանակ է, որ մենք հայերս շատ խոհեմ ազգ ենք և շատ արագ կողմնորոշվում ենք բարդ իրավիճակներում։ Այսօր հենց այդ կողմնորոշվելու պահն է։

Հ.Գ. Մինչև գրածիս տակ վատ քոմենտ գրելը, մի պահ հիշեք թե ինչքան եք հրճվում երբ հեռուստատցույցով ցույց են տալի որ մեկին ձերբակալել են։ Հիշեցիք, ուրեմը խոսքս հենց ձեր պեսների մասինա։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...