«Վարչապետի ձեռքից գլոբուսը վերցրեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանն   իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ըստ պաշտոնական լրահոսի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կարեւորագույն տոներից մեկին՝ Սահմանադրության օրը, մեկնում է Վիետնամ, իսկ հետո՝ Սինգապուր։

Վստահ եմ, որ որեւէ լուրջ օրակարգ չկա, եւ այս այցերը վերածվելու են հեթական տուրիզմի։ Քաղաքական տուրիզմն այս իշխանությունների սիրված զբաղմունքներից մեկն է բոլոր մակարդակներում՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ։

Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք։ Ստացվում է, որ իր հորինված Քաղաքացու օրվա առիթով Փաշինյանը մնում է Հայաստանում, BBQ-party կազմակերպում և չի մասնակցում Մետաքսի ճանապարհի կարեւորագույն համաժողովին, բայց սահմանադրության օրը երկրից բացակայելու է՝ անհայտ նպատակներով այցելելով Վիետնամ ու Սինգապուր։

Վարչապետի կողքը, հուսամ, դեռեւս պահպանված պետության մասին մտածող մարդկանց խնդրում եմ իր ձեռքից գլոբուսը վերցրեք, կամ էլ հայտնի անեկդոտի նման՝ Հայաստանի գլոբուս պատվիրեք, որ ինքն ու իր թիմը մեր բոլորի հաշվին անիմաստ վոյաժները թարգեն»

Հաղորդում հանցագործության մասին.Մարինա Խաչատրյան

24.07.2020

«Լավ վերջապես ինչպե՞ս անենք, որ սա գնա իր լոբին մաքրելու և հանգիստ թողնի մեզ իր խաղաղասրական կոչերով».Անի Կաղինյան

25.07.2020

«ՀՀ հպաաաարտ քաղաքացին համբուրում էր մի ուրիշ ոչ պակաս հպաաաարտ քաղաքացու հետույքը».Նարեկ Մալյան

25.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի որդին մի քիչ ավելի գրագետ լիներ՝ Նիկոլ Փաշինյանը համալսարան չէր ընդունվի

24.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով