Ստորագրահավաքն ավարտվել է, Սամվել Բաբայանն սպասում է Փաշի­նյանի վերջնական դիրքորոշմանը.«Փաստ»

Загрузка...

Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։ Դիմումները հանձնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ այդ ընթացքում նախաձեռնության անդամները սրբագրում են ստորագրությունների թերթիկները։ Սպասվում է, որ ԿԸՀ կհանձնվի մոտ 17-18 հազար ստորագրություն, որը իրավական և ընթացակարգային առումով պետք է ստուգվի նաև ԿԸՀ-ի կողմից։ Հետագա անելիքների մասին Բաբայանի գրասենյակում լռում են՝ չթաքցնելով, որ շատ բան կախված է վարչապետ Փաշինյանի՝ Արցախ կատարելիք այցից, ի վերջո, Բաբայանը դեռ մի տարի առաջ հայտարարել էր, որ իր քաղաքական ակտիվու­թյունն Արցախում կախված է Փաշինյանի որոշումից, և այսօր նա ակնկալում է Փաշի­նյանի վերջնական դիրքորոշումն իր քաղա­քական հեռանկարի առումով։

Սակայն հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլա­դիմիր Վարդանյանը Ստեփանակերտում տե­ղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել էր, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագ­րահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում։ Սա, ի դեպ, քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում գնահատվեց որպես ուղերձ Փաշինյանի կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...