Սորոսի հիմնադրամն առաջարկում է վեթթինգի ենթարկել նաև դատախազներին ու քննիչներին.«Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»_գրում է

Այսօր արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քննարկել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու կարգավորումները:

Շատ ուշագրավ է մասնակիցների ընտրությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյան, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ՀԿ նախագահ Լարիսա Մինասյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունց, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյան։ Փաստորեն քաղաքացիական հասարակությունը նեղացել եւ պարփակվել է սորոսական դրամաշնորհներից սնվող ՀԿ-ների շրջանակում։

Բայց առավել ուշագրավ է Սորոսի մայր կազմակերպության՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության նախագահ Լարիսա Մինասյանի դիտարկումը, որը արդարադատության նախարարությունը ներառել էր իր պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նա «Դրական է գնահատել երկու կարևոր ռազմավարությունների զուգահեռ մշակումը և ընդգծել, որ միայն դատական իշխանության խորքային բարեփոխումները բավարար չեն լինի: Ըստ Լարիսա Մինասյանի՝ դատախազության և քննչական մարմիններում ևս բարեփոխումներ իրականացնելու անհարժեշտություն կա»:

Պետք է ակնկալել, որ առաջիկայում իշխանությունը կկատարի այս հանձնարարականը եւ «բարեփոխումների» թիրախում այս անգամ կհայտնվեն քննիչներն ու դատախազները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...