«Սերժի վախտ» հանուն-ի ընթացք էր, հիմա ընդդեմի ու մերժելու.Արթուր Թովմասյան

Загрузка...

Վերադառնանք մեկ ու կես տարի ու դրանից էլ առաջ : Բողոքողներ միշտ եղել են, դժգոհողներ՝ ինչքան ուզես, անկախ կենսամակարդակից, թե՛ թալանից, թե՛ կոռուպցիայից, թե՛ անարդարությունից, թե՛ ապօրինի հարստացումներից,թե՛ բանակից, և գեներալներից, թե՛ արցախցիներից,,,,,,,

Բայց այդ ամենին, արդյունքում , մեծ իմաստով մեկ անուն էր տրվում ՝ ԳԱՂՋ մթնոլորտ, որովհետև խոսք էր խոսում էին, ցրույց էր անում էին, քննադատություն էր, որ լցնում էին. անհիմն, անբովանդակ , անհետևանք ու անարգել:

ԳԱՂՋ էր, որովհետև ցնցումներ չկային, ավելորդ էմոցիաներ ու սուր զգացողություններ չկային, երկիրն էլ իր հունով առաջ էր շարժվում: Ու գաղջի դեմ պայքար սկսվեց՝ ոչ ուղղելով ու բարեփոխելով, ոչ շտկելով ու ազնիվ աշխատելով, ոչ թե հանուն, այլ ընդդեմ՝ մերժելով ու քանդելով ճամփին պատահածը:

Մերժելը դարձավ գաղափարախոսություն՝ առանց որևէ գաղափարական հիմքի ու իզմերի կուսակցության առաջնորդի համար: Ամբոխն ընդունեց այն, քանի որ հոգնել էր գաղջից: Մերժեցին, կարգեցին ու սկսեցին սպասել, թե երբ է կյանքը լավանալու ու իրենց տրված խոստումները կատարվելու: Սկսեցին սպասել, այլ ոչ աշխատել (ինչպես և նախկինում) Արդյունքում՝ կոռուպցիայի է՛լ ավելի մեծ աճ, տնտեսության ու ներդրումների անկում, գների թանկացումներ, է՛լ ավելի շատ պարտքերի կուտակումներ, կիրթ Ալիև ու բանտարկված նախագահ ու հերոս, անընդհատ բողոքի ցույցեր, անձի պաշտամունքի աննախադեպ դրսևորումներ, ատելության խոսքի տարածում, վտանգված Սևան, էներգետիկ քաոս, հազարավոր կրճատված աշխատատեղեր, լուծարված կառույցներ, գործազրկության աճ, այլասեռության քարոզ, բարոյալքված ոստիկաններ ու Իջևան…….. ու այս ամենը անհանգիստ սահմանների ու անհավասարակշիռ արտաքին հարաբերությունների պայմաններում: Ու հիմա , երբ մանկամիտ կառավարման արդյունքում օրեցօր խոստումներ տվողների դիմակներ են պատռվում, ու մերժողները հանում են իրենց վարդագույն ակնոցները, ավելի հաճախ է հնչում « bayc Serji vaxt senc cher axr»

Այո, սենց չէր, որովհետև «Սերժի վախտ» հանուն-ի ընթացք էր, հիմա ընդդեմի ու մերժելու, իսկ էդպես երկար ճանապարհ գնալ չի հաջողվի: Մերժողի ձախողումները դառնում են երկրի ձախողումներ, իսկ մերժվածները դառնում են պահանջված:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...