Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է

Tert.am-ը գրում է.

2019թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Известия»-ն՝ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությանը հղումով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 98 000 մարդ է կազմել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 57 100 է եղել:

Նշվում է, որ ամենից շատ ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից ներգաղթյալների թիվը: 2019թ.-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Բելառուսից և Մոլդովայից ՌԴ միգրացիոն աճը կտրուկ նվազել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով