Պատգամավորներին «հակաբեղմնավորիչ» շոկոլադ են հյուրասիրել.ArmDaily.am

Ազգային ժողովում այսօր ԱԺ նախագահի կարգադրությամբ ձեւավորված հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում տեղի է ունեցել «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի»-ի ներկայացում: Քննարկմանը հրավիրված են եղել ԱԺ պատգամավորները և նշվել է, որ քննարկման թեման լինելու է սելեկտիվ աբորտների և ընդհանրապես կանանց առողջության հետ կապված խնդիրների մասին: Քննարկումից րոպեներ անց պարզ է դարձել, որ հիմնական թեման Ստամբուլյան կոնվենցիան է: Սկսել են կոնվենցիայի քարոզն անել, ցուցադրել են ֆիլմեր՝ նշելով, թե ինչ վատն են այն երկրները, որոնք չեն ընդունել այն:  Նաև հույս են հայտնել, որ Հայաստանն անպայման կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:

ArmDaily.am-ի տեղեկություններով ժողովի վերջում Ազգային Ժողովի պատգամավորների սեղաններին դրված են եղել «Հակաբեղմնավորիչ» անունով շոկոլադներ։
Դրանք ունեցել են հակաբեղմնավորիչ միջոցների ձև՝ պահպանակների, ներարկիչի, դեղահաբերների և այլն։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով