Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ՏԻՄ-երի համար լուրջ բեռ կդառնա․ «Փաստ»

Загрузка...

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառ­նալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»: «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատա­վարձերի բարձրացման փաստը լուրջ կուլիսային քննարկումների ու դժգոհությունների առիթ է հանդիսացել, հատկապես ՏԻՄ համա­կարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բա­վականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնք­ների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունը ինչ կարգավորմամբ է լրացվելու:

Թերթին ուշագ­րավ տեղեկություններ են հասել, որ քննարկումներից մեկի ժամա­նակ ոլորտի հնաբնակ, ՏԶԿ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը բավականին բարձր տոնով դժգոհել է՝ մեղադրելով, որ չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեց­նել: Ի դեպ, նշենք, որ որոշման նախագիծը գործադիրի համապա­տասխան գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...