Մի մասը վերադարձել է, իսկ Արարատ Միրզոյանը՝ իր սիրելիների հետ, շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ–ում «Հրապարակ»

«Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ։ Այցին մենք արդեն անդրադարձել ենք։ Պատվիրակության մի մասն արդեն վերադարձել է, իսկ Արարատ Միրզոյանը՝ իր սիրելիների հետ, շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ-ում։

Մենք պարզեցինք, որ Միրզոյանը նախապես պլանավորել է, որ իր հետ մինչեւ վերջ՝ հուլիսի 26-ը, պետք է մնան ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը, իսկ ԲՀԿ-ական Արման Աբովյանին ու Լիլիթ Մակունցին մոտ մեկ շաբաթ առաջ տուն են ուղարկել։

Ի դեպ, այցը բաժանվել է երեք մասի․ Մակունցն ու Աբովյանը մասնակցել են միայն առաջին մասի հանդիպումներին՝ 14-18-ը, Վաշինգտոնում։ Հուլիսի 19-21-ը Միրզոյանը եղել է Բոստոնում, կոնկրետ 20-ին հանդիպել է հայ համայնքի հետ, իսկ հուլիսի 25-26-ը, ըստ պաշտոնական լրահոսի, նա պետք է լինի Նյու Յորքում:

Սակայն Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպումից հետո ԱԺ կայքում որեւէ հաղորդագրություն այլեւս չկա ԱԺ նախագահի հանդիպումների մասին։ Ուշագրավ է, որ Մարուքյանը երեկ խուսափեց հարցից՝ ինքն ԱՄՆ-ո՞ւմ է, թե՞ ոչ։ Ասաց միայն, որ իր մասնակցությամբ այցն ավարտվել է հուլիսի 18-ին»:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով